«Գիրք Հայրենիքը. Հակոբ Մեղապարտ»/ ֆիլմի դիտում

Հայ գրատպության 510-ամյակին ընդառաջ.

Հունիսի 29-ին, ժամը 10։30 Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում առաջին անգամ բացառիկ հնարավորություն կունենաք դիտելու «Գիրք Հայրենիքը. Հակոբ Մեղապարտ» երեք մասանոց փաստավավերագրական ֆիլմաշարի առաջին սերիան։

Բեմադրող ռեժիսոր՝ Հակոբ Փափազյան

Սցենարը՝ Վահրամ Մարտիրոսյանի

Ֆիլմի պրոդյուսեր՝ Նվեր Մնացականյան

Թերթում ենք 16-18-րդ դարերի հայ գրատպության պատմությունն ու բացահայտում  նոր ոսկե դարաշրջանի լուսավոր ու մութ ծալքերը.  ով և ինչ պայմաններում հայկական շունչ տվեց եվրոպական գրատպությանը։ Առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի մասին սցենարական յուրահատուկ լուծումներով, արհեստավարժ հայագետների վկայություններով հայկական ավանդական հանդերձանքով խաղարկային տպավորիչ դրվագներ, որ տալիս են բազմաթիվ հարցերի պատասխաններ։

Փաստավավերագրական ժապավենները պատրաստվել են տպագրության համաեվրոպական կենտրոններում՝ Վենետիկ, Վիեննա, Փարիզ, Ամստերդամ և այլուր՝  նկարահանման բացառիկ իրավունքով։

Այն պատմում է միջնադարյան Եվրոպայի թոհուբոհն ու վայրիվերումները հաղթահարած հզոր հոգևորականի մասին, որի հանճարին ենք պարտական հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչ ունենալու համար։

 

 

Հասցեն՝ Տերյան 72

Հայաստանի ազգային գրադարան

Մեծ դահլիճ

Մուտքը՝ ազատ։

 

Վերադառնալ »