Առցանց հանդիպում-քննարկում տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի և Թուրքմենստանի մարզային գրադարանների աշխատակիցների միջև

2018 թվականին Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր: 2018-2020թթ. մշակույթի և արվեստի բնագավառի ներկայացուցիչների միջև պարբերաբար տեղի են ունեցել առցանց հանդիպումներ և փորձի փոխանակում:
💻Ծրագրի շրջանակում «Գրադարանային ֆոնդի պահպանություն» (“Сохранность библиотечного фонда”) խորագրով առցանց հանդիպում-քննարկում տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի և Թուրքմենստանի մարզային գրադարանների աշխատակիցների միջև:
Քննարկվեցին գրքային ֆոնդի պահպանման մի շարք արդյունավետ և ժամանակակից տարբերակներ, գրքերի վերականգնման ժամանամակից եղանակներ, ինչպես նաև ընթերցող-գրադարան կապի ամրապնդմանն ուղղված մի շարք արդյունավետ մեթոդներ և այլ հարցեր:
📌ՀԱԳ Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Ասպրամ Աշուղյանը ներկայացավ “Сохранность фонда редких изданий Национальной библиотеки Армении” թեմայով զեկույցով:
📌Օտարալեզու գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժնի աշխատակից Էդիտա Մկրտչյանը ներկայացրեց “Единый электронный каталог Национальной библиотеки Армении” թեման:
📌“Сохранность и реставрация библиотечных фондов Национальной библиотеки Армении” թեմայով զեկույց ներկայացրեց Տպագիր արտադրանքի վերականգնման բաժնի վարիչ Վարդուհի Գևորգյանը
📌Իսկ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի աշխատակից Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց “Оцифровка библиотечных фондов Национальной библиотеки Армении” թեման:
Հանդիպման կազմակերպման համար հատուկ շնորհակալություն ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությանը:

Վերադառնալ »