Անվճար փորձնական մուտքի հնարավորություն «Էլզեվիեր» ընկերության «ScienceDirect» և «Scopus» շտեմարաններին

Հարգելի՛ գործընկեր,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից իրականացվող նախագծի շրջանակում ԳԱԱ ինստիտուտները մինչև 2021 թվական հունիսի 30-ը ստացել են անվճար փորձնական մուտքի հնարավորություն «Էլզեվիեր» ընկերության «ScienceDirect» և «Scopus» շտեմարաններին։
ScienceDirect –ը (https://www.sciencedirect.com/) պարունակում է «Էլզեվիեր» հրատարակչության կողմից հրատարակվող առաջատար գիտական ամսագրերի հոդվածների և գրքերի ամբողջական տեքստերը։ ScienceDirect –ի բազմամասնագիտական հարթակը ապահովում է գիտության բոլոր ոլորտների գրականության լուսաբանումը՝ ապահովելով հասանելիություն «Էլզեվիեր» հրատարակչության 2500 գիտական ամսագրերի ավելի քան 18 միլիոն հրատարակությունների և ավելի քան 37000 գրքի, ինչպես նաև հսկայական քանակության ամսագրերի՝ հրատարակված հեղինակավոր գիտական համայնքների կողմից:
Մուտքի հնարավորությունը ներառում է հասանելիություն ամսագրերի ընթացիկ տարվա, ինչպես նաև նախորդ չորս տարիների հրատարակություններին:
Scopus –ը (https://www.scopus.com/) վերահսկելի տվյալների միասնական խոշորագույն շտեմարան է, որը պարունակում է գրախոսվող գիտական գրականության համառոտագրության և վկայակոչումների մասին տեղեկություններ՝ տվյալներին հետևելու, վերլուծության և արտացոլման ներկառուցված գործիքներով։ Շտեմարանը ներառում է 25 000 հրատարակություններ 7000 միջազգային հրատարակիչներից՝ բնական, հասարակագիտական, սոցիալական գիտությունների, տեխնիկայի, բժշկության և արվեստի ոլորտներում: Scopus-ի տվյալների որակը ճանաչվել է առաջատար համալսարանների և հետազոտական կազմակերպությունների կողմից, որոնք օգտագործում են այս շտեմարանը գիտահետազոտական աշխատանքների գնահատման, ինչպես նաև THE, QS World University Rankings, Financial Times և այլ վարկանիշային գործակալությունների կողմից՝ աշխարհի համալսարանների վարկանիշները կազմելու համար:
Հասանելիությունն իրականացվում է կազմակերպության IP-հասցեների միջոցով, մուտքի հեռավար կարգաբերման հնարավորությամբ:
Մենք նաև պատրաստել ենք մի քանի ուսուցողական վեբինարներ գիտաշխատողների, գրադարանավարների, դասախոսների, ասպիրանտների և ուսանողների համար (վեբինարները ռուսերեն լեզվով են):
26.04
Elsevier մասնագիտական գործիքներ գիտատեխնիկական տեղեկատվության հետ աշխատելու համար
27.04.
Արդյունավետ որոնում Scopus –ում և ScienceDirect-ում․ հիմնական սկզբունքներ և նոր հնարավորություններ
28.04.
Հոդվածների պատրաստում միջազգային տվյալների շտեմարանների կողմից ինդեքսավորվող գիտական ամսագրերում հրատարակելու համար
29.04.
Ինչպես ընտրել ամսագիր, հոդված հրապարակելու համար
30.04
Scopus Author ID — հեղինակի անձնական էջը Scopus -ում և դրա շտկման հնարավորությունները
Եթե կառաջանան հարցեր կամ մուտք գործելու հետ կապված դժվարություններ, խնդրում ենք կապվել մեզ հետ պատասխան նամակով:
Հարգանքով՝
«Էլզեվիեր» թիմ
Elsevier տարածաշրջանային ներկայացուցիչ
Սերգեյ Անատոլիի Ռևյակին
s.revyakin@elsevier.com
WhatsApp +7.999.8.0000.88

Վերադառնալ »