Այց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հայոց բանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում նախօրեին Հայաստանի ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցներն այցելել են Հայրենիքի պաշտպ անի վերականգնողական կենտրոն, շնորհավորել Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողներին և գրքեր նվիրել նրանց։ Գրքերի հետ միասին ռազմական գործողություններին մասնակցած անձանց փոխանցվել են շնորհավորական բացիկներ, որոնց վրա տեղում լրացվել են նրանց անունները։ Բացիկները հնարավորություն են տալու նվիրառուներին այսուհետև անվճար օգտվել Ազգային գրադարանի անհատական բաժնութային ծառայությունից։

Գրադարանի աշխատակիցների հետ զրույցում տղաները հավաստել են, որ նվիրաբերված գրքերը կօգնեն բուժման ընթացքում ավելի բազմաբովանդակ դարձնել իրենց առօրյան և խոստացել են արագ ապաքինվել ու գալ գրադարան։

Վերադառնալ »