Ազգային գրադարանի երգչախումբ։ Միացիր

Հայաստանի ազգային գրադարանը «ԱՐԱՐ» երգչախմբի հետ համատեղ (Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գոռ Մելքումյան ) հանդես է գալիս նոր ծրագրով։
Առաջին անգամ Ազգային գրադարանը կունենա իր երգչախումբը։
Հայաստանի ազգային գրադարանի նորաստեղծ երգչախմբին միանալու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և հերթագրվել ընդունելության համար։ Երգչախմբին կարող են միանալ Ազգային գրադարանի աշխատակիցները և ընթերցողները։
Հայտերը կարող եք լրացնել առցանց https://forms.gle/X71Q2sazZ734Rh9A9 կամ մոտենալ Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին, երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-17։00
Լրացուցիչ հարցերի համար կարող եք գրել nla.publicrelations@gmail.com էլ.հասցեին, կամ զանգահարել (+374 96 907 996)
Հայտերը ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 16-ը։
Սիրով սպասում ենք բոլորին։

Վերադառնալ »