ՀԱՐՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻՆ

Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում, ապրիլի 20-ին, ժամը 11։00-ին ZOOM առցանց հարթակի միջոցով կներկայացնենք, թե ինչպես է իրականացվում
Էլեկտրոնային սպասարկումը Հայաստանի ազգային գրադարանում։
Հանդիպման նպատակն է ընթերցողներին ներկայացնել ՀԱԳ էլեկտրոնային սպասարկման առանձնահատկությունները, ծանոթացնել այն հնարավորություններին, որոնք կարող են օգնել ընթերցողներին օգտվել ՀԱԳ առցանց ծառայություններից՝ խնայելով իրենց ժամանակը։
Ընթերցողներին կտրվի հնարավորություն հարցեր ուղղել անմիջապես Սպասարկման բաժնի վարիչին։
Գրանցվեք նախապես՝
https://docs.google.com/…/1FAIpQLSf7OfFjo1W…/viewform…
Կոնֆերանս ID- 824 3029 8217
Գաղտնաբառ – 7ZaLSv

Go back »