ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ

ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ

Հաջողակ ու կայացած. այսպիսին են հայ կանայք բիզնեսում:
Նրանք լավ կառավարիչ են, պարտաճանաչ և վստահ իրենց ուժերին:
Իսկ թե ինչպե՞ս է դա նրանց հաջողվում՝ կպատմեն հենց իրենք:

Բազում խոչընդոտներ, դժվարություններ և փորձություններ.
Ի՞նչ անել:

Տաղանդ, հնարավորություններ և ձգտում:
Ինչպե՞ս օգտագործել:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ կարող եք ստանալ մարտի 10-ին, եթե լինեք Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում:
Կանանց միամսյակի շրջանակում, Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ անցկացնում է հանդիպում-քննարկում:

Հայաստանի երիտասարդ կին ձեռներեցները և գրադարանի կանայք:
Հետաքրքիր զրույց է սպասվում.
Մարտի 10, ժամը 11:30
Բանախոսներ՝
Լիլիթ Ասատրյան
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ:

Ալին Մասրելյան
«Հալեպ» խանութների ցանցի տնօրեն

Լուսինե Վարագյան
«ԼուսիաՖուդ» ընկերության տնօրեն

Go back »