Նախնական պատվերի ուղեցույց

Նյութի նախնական պատվերի ուղեցույց
Նախնական պատվեր կարող են տալ գրադարանի ընթերցողական տոմս ունեցողները
• Մուտք գործեք http://armunicat.nla.am/ կայք:
• Գրադարանի գրացուցակ (Library catalog) տողում բացվող ընտրացանկից ընտրեք որոնման պահանջվող դաշտը՝ հեղինակ, վերնագիր, ISBN և այլն: Միաժամանակ մի քանի դաշտով որոնման պարագայում ակտիվացրեք «Խորացված փնտրում»-ը։
• Պահանջվող նյութը ընտրելուց հետո սեղմեք «Դնել պահում» կոճակը:
• Մուտքագրեք Ձեր գրանցաբառը և գաղտնաբառը :
• Սեղմեք «Ցույց տուր ավելին հնարավորություններ»:
• Սեղմեք «Հատուկ նյութ»:
• «Ընտրիր հատուկ նյութը» դաշտից ընտրեք գիրքը /Հայաստանի ազգային գրադարան տողը/:
• Սեղմեք «Հաստատիր պահումը»: