«ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԱՊԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Վերապատրաստման դասընթացի հիմնական թեմաներն էին՝

1.       Գրականության էլեկտրոնային հաշվառում

2.       Հաշվետվությունների կազմում

3.       Էլեկտրոնային հարթակների կիրառումը գրադարաններում

4.      Թվային գրադարաններ

5.       Սոցիալական մեդիա մարքեթինգ  (Ինչպե՞ս վարել գրադարանի էջը սոցիալական ցանցերում)

6.       Ժամանակակից էլեկտրոնային ռեսուրսներ

7.       Տվյալների բազայի ստեղծում

8.      Աշխատանք վեբ կայքի հետ

9.       Մեդիագրագիտություն

Կապանի էլեկտրոնային գրադարան

Կապանում առաջին էլեկտրոնային գրադարանի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2013թ. աշնանը, ավարտվել՝ 2015թ.:

Նորագույն սարքավորումների ներդրմամբ՝ գրադարանում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի համապատասխան էլեկտրոնային սարքավորումների, համակարգիչների միջոցով, բարձր մակարդակով և որակով իրականացվի ընթերցողների սպասարկումը, որոնց հնարավորություն կտրվի օգտվել ինչպես  տեղի գրքային ֆոնդից, նաև  այլ գրադարանների էլեկտրոնային շտեմարաններից։

Վերանորոգման աշխատանքներին զուգընթաց՝ մասնագիտական վերապատրաստում անցած գրադարանավարներն սկսել էին գրքերի էլեկտրոնային գրացուցակի ստեղծման աշխատանքները: Գրադարանն ունի  մոտ  20 000 կտոր գրականություն, որի գրադարանային քարտերի թվայնացումն սկսվել  և այժմ էլ ընթացքի մեջ է:

էլեկտրոնային գրադարանը դարձել է  յուրօրինակ կրթական, մշակութային, հասարակական, ժամանցային կենտրոն, որն իր ձևաչափով առաջինն է տարածաշրջանում:

Գրադարանում ստեղծվել են բոլոր պայմանները այցելուների աշխատելու, աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու և պարզապես  հանգիստ ընթերցանության համար:

Մոտ ժամանակներում նախատեսվում է գրադարանի անդամակցումը Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին, ինչը հնարավորություն կտա էլեկտրոնային տարբերակով օգտվել  Հայաստանի և այլ գրադարանների արխիվներից:

Կապանում էլեկտրոնային գրադարանի հիմնադրումն իրականացվել է համայնքային բյուջեի, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ։ 

Գրադարանն ունի հարմարավետ սրահներ տարբեր հանդիպումների, միջոցառումների, վերապատրաստումների համար, նաեւ՝ ֆիլմերի և այլ տեսանյութերի դիտումների հնարավորություն: