Home

Առ 22.05.2013 թվայնացված է 1376 անուն գիրք, 11527 հոդված, 45 քարտեզ:

  • Գրադարանի մասին
  • Ընթերցողներին
  • Շտեմարաններ
  • Համահավաք գրացուցակ
  • Շրջիկ գրադարան
  • ՀԱԳ հրատարակություններ
  • Հոգևոր հայրենիք
  • Հավաքածուներ
  • Համագործակցություն
  • Նորություններ
  • Հասցե
  • Օրենքներ և կարգեր

Որոնում



1512-1800    1801-1850
1851-1900    1901-1920
1921-1930

      


Աշխատաժամերը

Գրադարանը բաց է ամեն օր

Ընթերցասրահները բաց են
երկ.- ուրբ. 9:00 - 20:00
շաբաթ       9:00 - 19:00
կիրակի      9:00 - 17:00
Գրացուցակները բաց են
երկ.- ուրբ. 9:00 - 20:00
շաբաթ       9:00 - 17:00

Միջոցառումներ
Նոր գրքեր


   

Շրջիկ գրադարան

bib
   Նվեր Ֆրանսիայի Վանդե երկրամասից: 2006թ. նոյեմբերին Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից Ֆրանսիա էր մեկնել 12 հոգանոց պատվիրակություն: Պատվիրակությունը մասնակցել է Վանդե երկրամասում հանքափորների մատուռում բացված ցուցահանդեսին: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ, ձեռք է բերվել երկկողմ համագործակցության մասին պայմանավորություններ: Եվ որպես առաջին քայլ, ֆրանսիացիները Հայաստանի Ազգային գրադարանին են նվիրել շրջիկ գրադարան (բիբլիոբուս):

    Բիբլիոբուսը Ֆրանսիայի Վանդե երկրամասից Հայաստան է տեղափոխվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օժանդակությամբ և շրջում է բոլոր մարզերում` փորձելով մարդկանց մեջ հետաքրքրություն արթնացնել դեպի գիրքը:

Բիբլիոբուսը կահավորված և գրքերով ապահովված հատուկ ավտոմեքենա է, որը նախատեսված է ընթերցողների ոչ ստացիոնար սպասարկման համար:

Բիբլիոբուսի շնորհանդեսը տեղի է ունեցել արհեստների ու արվեստների քաղաք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում, ուր վաղ առավոտից կանգնած էր Հայաստանում առաջին շրջիկ գրադարանը: Ներկաները դիտում էին շրջիկ գրադարանում բացված ցուցահանդեսը,որտեղ ներկայացված էին Հայաստանի Ազգային գրադարանի հրատարակություններից, մատենագիտություններ, գեղագիտական գրականություն, ամսագրեր, երաժշտական, արվեստի, մանկական գրքեր, պարբերականներ, հմայիլներ, միկրոֆիլմեր…

Շրջիկ գրադարանով կատարած այցերը

                                        
       
       
                Locations of visitors to this page
Copyright © 2011 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ