ISBN                     ISMN                        Armenian Press Annals                          Publishing                

usa Rus 

new book

 

ÜáñáõÃÛáõÝÝ»ñ

 

Armenian Press Annals

 

ISBN
ISMN
ISSN

 

Download

UserDefined
Font Download

 

ÎáÝï³Ïï³ÛÇÝ
ÇÝýáñÙ³ódz

 375009, ºñ»õ³Ý-9,
 ¶. øáã³ñÇ ÷áÕ.  21

 Ð»é. 52-75-95,

 E-mail: grapalat

 

 

Counter CO.KZ

  

“Հայաստանի Ազգային գրապալատ” պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) հանրապետությունում Ազգային մատենագիտության, մամուլի մատենագիտական տեղեկատվության ու վիճակագրության, սոցիոլոգիական հետազոտությունների, կենտրոնացված քարտագրացուցակավորման, ինչպես նաև համահայկական տպագիր արտադրանքի անձեռնմխելի ազգային արխիվային ավանդադրված ֆոնդի պահպանության կենտրոնն է: Գրապալատը հիմնադրվել է 1922 թվականին և ունի 1920-ից հետայսու հանրապետությունում և սփյուռքում լույս տեսած տպագիր ամեն տեսակ նյութերի /գրքեր, թերթեր, ամսագրեր, նոտաներ, գեղարվեստական ալբոմներ, քարտեզներ, գիտաժողովների նյութեր, թատերական և մշակութային միջոցառումների ազդագրեր, ծրագրեր, հրավիրատոմսեր և այլն/ ավելի քան մեկ միլիոն հաշվվող անձեռնմխելի արխիվային հավաքածու: Գրապալատի հավաքածուները գոյանում են հանրապետությունում հրատարակչությունների կողմից լույս տեսած մամուլի, գրականության և այլ կարգի տպագիր արտադրանքների պարտադիր և անվճար օրինակների հատկացման, իսկ սփյուռքից՝ կամավոր նվիրատվությունների միջոցով:Գրապալատում են գտնվում ISBN-ի (Գրքի միջազգային ստահամարակալման, ISMN-ի (Երաժշտական (նոտագրական) հրատաիակությունների միջազգային ստանդարտ համարակալման) Հայաստանի ազգային գործակալությունները և ISSN-ի (Պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման) ազգային կենտրոնը:

 

Հայաստանի ազգային գրապալատը կազմակերպության Կանոնադրությամբ հաստատված (“Հայաստանի ազգային գրապալատ” ՊՈԱԿ-ի Կանոնադրությունը հաստատվել է ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2158-Ն որոշումով) իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան`

1. իրականացնում է ամբողջ աշխարհում լույս տեսնող ամեն տեսակի հայկական հրատարակությունների օրինակների, հրապարակված նյութերի հավաքման, մշակման, գրանցման, հաշվառման և պահպանման աշխատանքները,

2. ազգային մատենագիտության (ընթացիկ և հետադարձ) կազմման, մատենագիտության տեղեկատվական տվյալների պետական պաշարների ստեղծման ու համալրման և մատենագիտական տեղեկատվությամբ գրադարաններին, գիտահետազոտական կազմակերպություններին և օգտվողներին ապահովելու նպատակով՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում լույս տեսած ամեն տեսակի հրատարակությունների և մամուլի հրապարակումների մատենագիտական ընթացիկ “Հայ տպագրության տարեգիրք” խորագրով ցանկերի կազմումը և պարբերաբար` ամսական համարներով (տարեկան 12 համար) դրանց լույս ընծայումը, ինչպես նաև (ընթացիկ և հետադարձ) մատենագիտական այլ ցանկերի և ժողովածուների կազմումն ու հրատարակումը և դրանց տարածումը,

3. պատրաստում և հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում լույս տեսած մամուլի և գրականության հրատարակությունների վերաբերյալ տարեկան վիճակագրությունը,

4. Հայաստանի Հանրապետությունում գրքի, երաժշտական (նոտագրական) հրատարակությունների, պարբերականների և ոլորտին առնչվող միջազգային ստանդարտ համարակալման այլ համակարգերի ներդրման և աշխատանքների կազմակերպման նպատակով համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ,

 

 

5. համաձայն ISBN-ի (գրքի միջազգային ստանդարտ համարակալման), ISMN-ի (երաժշտական /նոտագրական/ հրատարակությունների միջազգային ստանդարտ համարակալման), ISSN-ի (պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման) գործակալությունների կանոնադրությունների, աշխատակարգերի և փոխադարձ կնքված համաձայնագրերի՝ կառավարում և ղեկավարում է ISBN, ISMN, ISSN համակարգերի Հայաստանի ազգային գործակալությունների աշխատանքները՝

-Հայաստանի Հանրապետությունում հրատարակչությունների, հրատարակություն իրականացնող սուբյեկտների (իրավաբանական և ֆիզիկական անձանց) կողմից ներկայացված դիմումների հիման վրա իրականացնում է ISBN, ISMN, ISSN և այլ համակարգերում նրանց գրանցումը, առանձին հրատարակիչներին և նրանց հրատարակություններին հատկացնում է համապատասխան նույնականացուցիչներ և վարում դրանց հաշվառումը,

-տեխնիկական և մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում և աջակցում հրատարակիչներին միջազգային ստանդարտների կիրառման ընթացաքում,

-վարում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակություն իրականացնող սուբյեկտների և նրանց կողմից լույս ընծայված պարբերական և ոչ պարբերական հրատարակությունների փաստագրական և մատենագիտական տվյալների ցանկերը, դրանք փոխանցում միջազգային կենտրոններին՝ համապատասխան բազաներում զետեղելու և հրապարակելու համար:

6.Հայաստանի Հանրապետությունում հրատարակչական գործի բնագավառում աշխատանքների կազմակերպմանը նպաստելու նպատակով՝ հրատարակիչների դիմումների հիման վրա, հրատարակությունների նախնական գրանցման համակարգի կիրառմամբ, ապահովում է հրատարակությունների խմբագրական-հրատարակչական գործընթացի վերջին փուլում դրանց ձևավորման, մատենագիտական դասակարգման և հրատարակչական տվյալների զետեղման համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև առանձին գրքերի համար նշանակում է հրատարակչական համապատասխան ցուցիչներ և այլն:

7. 2007 թվականից գրապալատը իրականացնում է հայ մշակույթի զարգացման համար խիստ էական մի նոր` Հայկական տառատեսակների մշակման, թվայնացման և պահպանման ծրագիր: Ծրագրի նպատակն է` ուսումնասիրել հայկական տառարվեստի պատմությունը, տառատեսակների կառուցվածքային առանձնահատկություններն ու ոճական յուրահատկությունները, հայտնաբերել մշակութային արժեք ունեցող պատմական տառատեսակներն ու թվայնացնել դրանք, ուսումնասիրել ժամանակակից հայկակատ տառատեսակները, նախագծել ու թվայնացնել նոր հայկական տառատեսակներ:

Ծրագրի շրջանակներում ամեն տարի ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և պետական աջակցությամբ կազմակերպվում և անցկացվում է համակարգչային տառատեսակների միջազգային մրցույթ, որի նպատակն է նպաստել ընդհանրապես տառարվեստի և, մասնավորապես, հայկական տառարվեստի նոր ու ավանդական ձևերի զարգացմանն ու միջազգային ճանաչմանը, տառաստեղծների հեղինակային իրավունքի պաշտպանությանը, հայ և այլազգի տառաստեղծների համագործակցությանն ու մշակութային կապերի ամրապնդմանը, թվային տեխնոլոգիաների ու էլ. հաղորդակցության միջոցների զարգացմանը, նոր տառատեսակների նախագծումն ու թվայնացումը:

Հայաստանի ազգային գրապալատը Հայաստանի գրադարանների Կոնսորցիումի հիմնադիր անդամներից է (Կոնսորցիումը ձևավորվել է 2001 թվականին): Կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան խոշոր գրադարանների հետ գրապալատը մասնակցում է Հայաստանի գրադարանների միացյալ ավտոմատացված ցանցի ստեղծման ծրագրին և այդ ծրագրի շրջանակներում իրականացնում հայկական Համահավաք քարտարանի ազգային մատենագիտության բաժնի տվյալների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքներին: Գրապալատի կողմից առ այսօր մուտքագրվել են սեփական հավաքածուներում առկա 1920 թվականից մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում լույս տեսած հրատարակությունների մատենագիտական տվյալները: Էլեկտրոնային շտեմարանի կայքէջի հասցեն է. www.armunicat.am:8991/F  


Armenian National Book Chamber Copyright © 2003. All rights reserved.

No material may be published in any form without prior written consent from Armenian National Book Chamber administration

Send your comments & suggestions to Info

Technical support:  Site administrator