7 ՕՐ, 7 ԳՐԱԴԱՐԱՆ

7 ՕՐ, 7 ԳՐԱԴԱՐԱՆ  #Ազգային_գրադարանային_շաբաթի ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել է այցելություններ Երևանի 7 համայնքային գրադարաններ։ Նապատակը համայնքային գրադարանների հետ համագործակցության ամրապնդումն է և նոր հրատարակված գրականությամբ գրադարանների համալրումը։ Այցելություններ կլինեն Աջափնյակ վարչական շրջանի Գրադարանների կենտրոնացված համակարգ, Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան, Արաբկիրի թիվ 5 գրադարան, Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարան, Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 40 գրադարան, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 32 գրադարան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կենտրոնացված գրադարանային համալիր։

Վերադառնալ »