Ամփոփվեց հոբելյանական՝ 20-րդ Ազգային գրադարանային շաբաթը

⌛️Ամփոփվեց հոբելյանական՝ 20-րդ Ազգային գրադարանային շաբաթը: Այն կրում էր ընդհանուր ՝«Գիրքը բալասան» խորագիրը: Հայաստանի ազգային գրադարանը ծրագրին միացավ իր խորագրով` «7 օր, 7 գրադարան» և հագեցած ծրագրով: Այն միտված էր գրադարանային ոլորտի իրազեկմանը և ուներ հստակ հասցեատեր:

#Ազգային_գրադարանային_շաբաթի հանդիսավոր բացումով տրվեց շաբաթի մեկնարկը: Պատվոգրեր հանձնվեցին Ազգային գրադարանային շաբաթի, ինչպես նաև Գրադարանային ասոցիացիայի հիմնադիր անդամներին:
🗂 📀Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական www.nla.am կայքում ստեղծվեց Ազգային գրադարանային շաբաթ շտեմարանը, որտեղ ըստ տարիների առանձնացվել են էջեր: Ժամանակի ընթքացքում էջերը կհամալրվեն ԱԳՇ-ի արխիվի թվայնացված նյութերով: Ազգային գրադարանի յութուբյան էջում բացվեց նոր ալիք` որտեղ ներբեռնվում են ԱԳՇ-ի 20 տարիների ընթացքում անցկացված միջոցառումների պահպանված տեսանյութերը: Աշխատանքները ընթաքցքի մեջ են: Եվ վերջապես, ներկայացվեց Հայաստանի ազգային գրադարանի նոր լոգոն, որի հեղինակը նկարիչ, ձևավորող Մկրտիչ Մաթևոսյանն է: Այն գրանցվելու է որպես ապրանքանիշ:

🚌📚Ազգային գրադարանային շաբաթի ընթացքում կատարվեցին այցեր Երևանի 7 համայնքային գրադարաններ, ինչի շնորհիվ նոր հրատարակված 40-ական միավոր գրականությամբ համալրվեցին գրադարանները: Ընթերցողների, գրադարանավարների, գիտական հոդվածների և հրատարակիչների համար անցկացվեցին սեմինարներ և վեբինարներ: Շաբաթի շրջանակում նշվեց երկու հոբելյան` Հրաչյա Աճառյան-145 և Նիկողայոս Ադոնց -150:
📚📖Կազմակերպվեցին 4 գրականության, ալբոմային հրատարակությունների, պաստառների և հրավիրատոմսերի ցուցադրություններ: Ընդհանուր ընթերասրահում բացվեց #ամերիկյան_գրականության_գրապահարանը: Գրապահարանում ընդգրված գրականությունը Ազգային գրադարանին հանձնեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

⚜️Գրադարանային շաբաթը եզրափակվեց Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի կազմակերպած «Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն» խորագրով ալբոմային հրատարակությունների ցուցադրություն- զեկույցով:

🌐Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում կազմակերպած ՀԱԳ միջոցառումներին անդրադարձել են ավելի քան 30 լրատվական գործակալություն` Հայաստանում և Սփյուռքում: ⬇️
https://is.gd/eX7mNmhttps://is.gd/w1AcDDhttps://is.gd/e4Yneohttps://is.gd/dRkRlbhttps://is.gd/Zk79RYhttps://is.gd/XiBqSN
https://is.gd/XiBqSNhttps://is.gd/yrZhSGhttps://is.gd/xCXCOhhttps://is.gd/jdAe6ahttps://is.gd/qB4OcChttps://is.gd/jMwp3j
https://is.gd/o8GsNhhttps://is.gd/JO63HYhttps://is.gd/zxebdYhttps://is.gd/GALoilhttps://is.gd/8LcGqthttps://is.gd/h6pQs4
https://is.gd/THKhzPhttps://is.gd/HybQ3xhttps://is.gd/3VaAo2https://is.gd/ycqOsChttps://is.gd/dzTDIthttps://is.gd/0xxNvi
https://is.gd/cyxdP9https://is.gd/5Bmxqhhttps://is.gd/BetVhdhttps://is.gd/7GFHiyhttps://is.gd/EqUTzrhttps://is.gd/2uxD1D

Վերադառնալ »