Էդգար Շահին

«Էդգար Շահին. ահա մեր կերպարվեստի նորահայտ փառքերից։ Դիտեցեք նրա օֆորտները. մի օր «Պառավն» եք նախընտրելու, հաջորդ օրը՝ «Շատո Ռուժը», և այսպես շարունակ։ Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»»։ — Շառլ Շենյոլ (Ֆրանսիացի արվեստաբան)

🖌Հայ օֆորտիստ նկարիչ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետ և շքանշանակիր, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, Վենետիկի պատվավոր քաղաքացի, փորագրանկարչության խոշորագույն վարպետ Էդգար Շահինի գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում։ Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ֆոնդում են մի շարք գրքեր և ալբոմային հրատարակություններ՝ նվիրված Էդգար Շահինին։

Բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյանը այսօր ներկայացվեց Էդգար Շահինի գեղանկարչական աշխատանքների և փորագրությունների վերաբերյալ ուշագրավ փաստեր։

-«Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով՝ «Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը», «Անապաստանը», «Փողոց Մոնմարտրում», մասնակցել է ցուցահանդեսների։ 1899 թվականին նկարիչն ստեղծագործել է փորագրության բնագավառում. առաջին իսկ գործերով արժանացել է ճանաչման։ 1900-ական թվականների փորագրությունները՝ «Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն էլ՝ «Լաթահավաք կինը», «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն էլ՝ «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն էլ՝ «Թխահերն ու շիկահերը», «Ընկած ձին», առանձնանում են գոյության պայքարի, թշվառության ու պերճանքի հավաստի պատկերմամբ։

1903 թվականին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում Շահինի 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի, ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան։

Վերադառնալ »