Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի այցը Ազգային գրադարան

Հայաստանի ազգային գրադարան ի տնօրեն Աննա Չուլյանն այսօր հյուրընկալեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և նախարարի խորհրդական Նիդա Դալմանտայտեին։
Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի, Լիտվայի վերակազմավորման, ինչպես նաև Հայաստանում գիրք նվիրելու օրվա առթիվ դեսպանը լիտվական գրականություն նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին։
Քննարկվեցին հայ-լիտվական համագործակցության, մշակութային, գիտական կապերի ամրապնդման և արժեքների փոխադարձ տարածման հեռանկարային մի շարք ծրագրեր։ Հայաստանի ազգային գրադարանում առաջիկայում լիտվական գրականության հավաքածու ստեղծելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։
Տնօրենի ուղեկցությամբ դեսպանը և խորհրդականը շրջեցին գրադարանում։

Վերադառնալ »