Ֆրանս-կանադական կամ քվեբեկյան գրականություն.

Ֆրանս-կանադական կամ քվեբեկյան գրականություն.
Բ.գ.թ. դոցենտ Հասմիկ Այվազյանի հետաքրքիր ներկայացմամբ բացահայտվեց գրականության մի տեսակ, որի մասին քչերը գիտեն։
Քվեբեկը Կանադայի 10 նահանգներից մեկն է, որն իր տարածքով ամենամեծն է Կանադայում և երկրորդը՝ բնակչությամբ, մոտ 735.000 մարդ։ Ֆրանսիայից դուրս Քվեբեկն ամենամեծ ֆրանսախոս տարածաշրջանն է աշխարհում։

-Քվեբեկի միակ պաշտոնական և գրական լեզուն կանադական ֆրանսերենն Է: Քվեբեկն ապացուցեց, որ այնտեղ միայն մեկ լեզվաբանական նորմ կա, միայն մեկ մեծամասնություն և մեկ հասարակություն՝ զուտ քվեբեկյան: Եվ լեզուն արդեն ոչ թե ֆրանսերենն է, այլ քվեբեկերենը՝ բավականին հեռացած ժամանակին մայրենի համարվող ֆրանսերենից,-նշեց բանախոսը։

Քվեբեկի նորելուկ գրողները (Մեսպլե, Բիբո, Քենել, Լաժուա, Լակոմբ, Շովո, Բուշեվիլլ) ստեղծագործում էին բնականաբար իրենց մայրենի լեզվով ֆրանսերենով՝ միևնույն ժամանակ ընդօրինակելով Մայր Ֆրանսիայի հայտնի գրողներին: Ֆրանսկանադական կամ քվեբեկյան գրականությունը ձևավորվել է։ 19-րդ դարի 50-60-ական թվականներին: Նորաստեղծ գրականությունը չէր կարող չկրել եվրոպական, հատկապես ֆրանսիական և անգլիական ռոմանտիզմի ազդեցությունը, սակայն Ֆրանսիական Կանադայի ողբերգական պատմությունը, ֆրանսկանադացիների նոր ազգային ինքնագիտակցությունը ուրույն ազգային բնույթ և ուղղվածություն հաղորդեցին քվեբեկյան գրականությանը:

Խոսելով ֆրանս-կանադական գրողների մասին, Հասմիկ Այվազյանը ներկայացրեց նաև վիպասան, հուշագիր և իրավաբան Ֆիլիպ-Ինյաս Օբեր դը Գասպե հորը (Philippe Ignace -Aubert de Gaspd-pdre), ով ողջ կյանքում զբաղվել է մշակութային գործունեությամբ և ակտիվ մասնակցություն ցուցաբերել գրական հավաքույթներին: Սակայն միայն կյանքի մայրամուտին է Գասպեն ձեռնարկել իր «Հին կանադացիներ» „Les Anciens Canadiens”, հայտնի վեպը, որն անմիջապես մեկ տարի անց թարգմանվել է անգլերեն, իսկ այնուհետև իսպաներեն և ավելի քա ն 25 անգամ վերահրատարակվել է:

Վեպի գործողության գլխավոր հերոսները՝ քվեբեկցի Ժյուլը և շոտլանդացի Արչիբալդն ընկերներ են: Արչիբալդը սիրում է ընկերոջ քրոջը՝ Բլանշին, սակայն հակառակ իր զգացմունքների, ստիպված է կատարել ռազմական հրամանը՝ հրդեհել ընկերների տունը: Ինտրիգը զարգանում է Քվեբեկի պատմության հերոսական իրադարձությունները պատկերող ֆոնի վրա: Անգլիացիների հաղթանակից հետո Արչիբալդը Բլանշին ամուսնության առաջարկություն է անում, բայց հայրենասեր Բլանշը մերժում է նրան: Գործող անձինք, ռազմական հանգամանքների բերումով, բաժանված են տարբեր բանակների, իսկ հիմնական պրոբլեմները կայանում են նրանում, թե քվեբեկցիները կկարողանա՞ն արդյոք պաշտպանել իրենց հայրենիքը, և դաժան պատերազմի ժամանակ հնարավոր կլինի՞ արդյոք երկու թշնամի բանակների ներկայացուցիչների միջև ընկերությունը և վերջապես հնարավո՞ր կլինի սերը գերողի և գերվողի միջև:

Ոչ մի կանադական վեպ այդքան վառ չի նկարագրում քվեբեկցիների նախնիների կյանքը ֆրանսիական և անգլիական ռեժիմների օրոք: Եվ որքան շատ է քվեբեկյան պատմությունը հեռանում այդ դարաշրջանից, այնքան շատ է բարձրանում «Հին կանադացիների» արժեքը…

Վերադառնալ »