Փոքրածավալ գրքեր

ՀԱԳ ֆոնդերում առկա փոքրածավալ գրքերը 1851-2012թթ. հրատարակություններ են։ Դրանք հիմնականում գրպանի բառարաններ, (Block Michael,Roman- Francer, 1926.), (Gasc Ferdinand, Smallest French-English dictionary, Smallest French-English dictionary, 1895.) կտակարաններ, ուղեգրություններ և աղոթագրքեր են։ Իսկ հայ հեղինակներից Հովհաննես Թումանյանի, Խնկո Ամոր, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Գեղամ Սարյանի Պետրոս Դուրյանի և այլոց ստեղծագործությունների փոքրածավալ հրատարակություններ ևս պահվում են ՀԱԳ ֆոնդերում։
Մեկ հետաքրքիր փաստ փոքրածավալ գրքերի մասին.
1964թ.-ին Ճապոնիայի աշխարհահռչակ միկրոգրքերի հրատարակմամբ զբաղվող «Toppan Printing» տպարանը հրատարակել Է աշխարհի ամենափոքր գիրքը, որը կոչվում է «Չորս սեզոնի ծաղիկները»: Գրքի չափերն ընդամենը 0,75 x 0,75 միլիմետր է, այն ունի 22 Էջ: Գրքին տրվել Է «Չորս սեզոնի ծաղիկները» անվանումը: Այն իրենից ներկայացնում Է տեղեկատու Ճապոնիայի բոլոր ծաղիկների եւ բույսերի վերաբերյալ և ստեղծվել Է ութ ամսում:
 

Վերադառնալ »