Տպագիր արտադրանքի վերականգնման բաժին

Տպագիր արտադրանքի վերականգնման բաժինը զբաղվում է տպագիր արտադրանքի խնամքի, պահպանման, վերականգնման խնդիրներով: Բաժինը հետևում է օդի ջերմային և խոնավության ռեժիմներին` որոնք անհրաժեշտ են ֆոնդերը արդյունավետ պահպանելու համար:

Բաժինը հսկողություն է իրականացնում գրապահոցում պահպանվող ֆոնդերի նկատմամբ, հայտնաբերում է «հիվանդ» տպագիր միավորներ և զբաղվում դրանց բուժմամբ և ախտահանմամբ: Ախտահանումը կատարվում է հատուկ պատրաստված խցիկում, օգտագործելով համապատասխան նյութեր, որոնք ոչնչացնում են գիրքը վնասող մանրէները: Բաժնի հիմնական խնդիրներից է նաև տպագիր արտադրանքի վերկանգնումը: Հայտնաբերված քայքայված, վնասված միավորները մշակվում և վերականգնվում են հատուկ թղթերով ու նյութերով, որոնք նախատեսված են գրքի վերկանգնման համար: Առանձնակի մոտեցում է ցուցաբերում հնատիպ գրականության վերականգնումը (հազվագյուտ գրքեր, թերթեր, հին քարտեզներ, արժեքավոր լուսանկարներ, հմայիլներ և այլն): Հնատիպ միավորների մեծ մասը կաշեկազմ են: Այս միավորները և բոլոր կաշեկազմերը, անցնելով վերը նշված պրոցեսներով, ենթարկվում են կազմերի մշակման ինչը ապահովում է կաշեկազմի երկարակեցությունը: