«Տեսանելիություն, ներգրավվածություն և ազդեցություն» թեմայով երկօրյա գագաթնաժողով

2021 թվականի նոյեմբերի 8-ից 10-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում կայացավ «Տեսանելիություն, ներգրավվածություն և ազդեցություն» թեմայով երկօրյա գագաթնաժողով։ Այն անցկացվում էր Շարջայի 40-րդ գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որը կազմակերպվում է ամեն տարի Գրքի տոնավաճառի, Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի և Գրքի ցուցահանդեսի կողմից:

✔Երկօրյա գագաթնաժողովին մասնակցում էր Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ ՀԱԳ Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, Գրադարանների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի (IFLA) Եվրոպայի տարածաշրջանային ստորաբաժանման կոմիտեի անդամ Լորի Ալվանդյանը ևս հրավիրված էր երկօրյա գագաթնաժողովին։ Նշենք նաև, որ ՀԱԳ տնօերն Աննա Չուլյանը Գրադարանների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի (IFLA) ազգային գրադարանների մշտական հանձնաժողովի անդամ է։

Գագաթնաժողովի ընթացքում Աննա Չուլյանը հանդես է եկել «Հայաստանի ազգային գրադարանը՝ համաշխարհային հայկական տպագիր ժառանգության կենտրոն. համալրում, թվայնացում, պահպանում, խթանում» (“National Library of Armenia as the center of World Armenian printed heritage: acquisition, digitization, conservation, promotion”) թեմայով զեկույցով։

Ներկայացվել են ՀԱԳ-ի բազմամյա համագործակցությունը սփյուռքի մշակութային, կրթական, գիտական կենտրոնների, ինչպես նաև աշխարհի առաջատար գրադարանների հետ՝ հայալեզու տպագիր արտադրանքի ՀԱԳ-ի ֆոնդերի համալրման ուղղությամբ։ Մանրամասն ներկայացվել է Հայ գիրք և Հայ մամուլ թվային շտեմարանների կազմավորման նպատակները և դրանց աշխատանքային գործընթացների փորձը, ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրանց արդյունքները։

Հանդիպումներ և համատեղ քննարկումներ են կայացել ԱՄՆ, Ֆրանսիային, Իռլանդիայի, Լեհաստանի, Չեխիայի Հանրապետության, Քաթարի, Քուվեյթի, Հորդանանի, Մարոկկոյի, ԱԷՄ,  Հարավային Աֆրիկայի, Սուդանի ազգային գրադարանների տնօրենների և ներկայացուցիչների հետ։

Վերադառնալ »