«Վտանգված ժառանգություն․ Արցախ»

Այսօր Երևանի քաղաքապետարանում բացվեց «Վտանգված ժառանգություն․ Արցախ» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցադրված են Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ներկայացնող, Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերում պահվող Շուշիում տպագրված գրքերը, Արցախում ստեղծված ձեռագրերն ու գորգերը:

Ցուցահանդեսում ընդգրկել են նաև 120-ից ավելի լուսանկարներ, լուսանկարներ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից:

Ցուցահանդեսն ուղեկցվում է մեծ էկրանների վրա մի քանի վտանգված արժեքների՝ Դադիվանքի, Ծիծեռնավանքի, Ղազանչեցոց եկեղեցու, Տիգրանակերտի, Կատարո վանքի, ինչպես նաև Գանձասարի և Մայրաբերդի մասին հակիրճ տեսահոլովակներով:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 2-ը:

Վերադառնալ »