ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆ / Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում

Այսօր Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողները և աշխատակիցները բացառիկ հնարավորություն ունեցան ներկա գտնվելու քարտեզագիտության և մշակույթի պատմության հետազոտող Ռուբեն Գալչյանի հանրային դասախոսությանը։ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆ / Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում:
📖Հանդիպման թեման էր 2020 թվականին հրատարակված Ռուբեն Գալչյանի «ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը։
Քննարկման մասնակիցները ստացան իրենց հարցերի պատասխանները, ծանոթացան հեղինակի մյուս աշխատություններին, որոնք ցուցադրվում էին ՀԱԳ փոքր ցուցասրահում։
📔Ներկայացնելով գիրքը՝ հեղինակը նշեց. «Ներկա աշխատությունը ներառում է Կովկասի հարավում գոյություն ունեցող ամենակարևոր հակասություններն ու խնդիրները, որոնք հանրամատչելի կերպով ներկայացվում են ընթերցողին։ Սրանք կարևոր են, քանի որ հակասությունները, որոնց հեղինակները Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները և գիտնականներն են, ոչ մի ջանք ու գումար չեն խնայում տարածելու իրենց կեղծ տեսությունները՝ դրանք ներկայացնելով որպես իրողություն։
✍ … Կցանկանայի պարզաբանել, որ գրքիս անգլերեն տարբերակը լույս է տեսել 2019 թվականին։ Այս աշխատությունը անգլերենից թարգմանություն չէ, այլ վերաշարադրում։ Գրքի տեքստը կրկին շարադրվել է ՝ այս անգամ հայերենով։ Հայերենում ավելացվել են մի քանի նոր պատկերներ, իսկ քարտեզների մի մասը փոփոխվել են»։
Գրքում ներկայացված են.
✔Ակնարկ Հարավային Կովկասի պատմությանը։
✔«Ադրբեջան» թյուրանվանումը։
✔«Մեծ Հայք» և «Փոքր Հայք» անվանումները։
✔Ադրբեջանի անունը, լեզուն և գիրը։
✔«Հայկական բարձրավանդակ» կամ «Հայկական լեռնաշխարհ»։
✔Ի՞նչ և ո՞րն է Անատոլիան։
✔«Հյուսիսային», «Հարավային» և «Արևմտյան Ադրբեջան» անվանումները։
✔Հայերի ներկայությունը Հարավային Կովկասում։

Վերադառնալ »