Ռոբերտ Էլիբեկյան-80

✍️«Հիշողությու՞ն… այսօրվա ապրած օրը վաղն արդեն հիշողություն է դառնում, դաժան բան է, չէ՞։ Վաղը այսօրդ հիշողության է վերածվելու։ Մի տարի առաջ կատարված իրադարձությունները նույնպես հիշողություն են։ Հիշողությունը ելակետն է մտքի թռիչքի ու ժամանակի։ Թեպետ ժամանակ ասվածը, ինձ համար որպես չափման միավոր գոյություն չունի»։
Ռոբերտ Էլիբեկյան

🖌Գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն այսօր դարձավ 80 տարեկան։ Շնորհավորում ենք մեծ վարպետին և քաջառողջություն մաղթում։

Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնում կան բազմաթիվ ալբոմային հրատարակություններ՝ նվիրված Ռոբերտ Էլիբեկյանին։

📕Առանձնահատուկ է 2014 թվականին լույս տեսած գիրք-ալբոմը, որը ներկայացնում է նկարչի ստեղծագործական կենսագրությունը, ով, մերժելով խորհրդային կարգերի պարտադրած կարծրատիպերը, ստեղծում է իր աշխարհը՝ անիրական, պարուրված գույների անօրինակ համադրությամբ ու եթերային լույսով։ Գրքում ներկայացված են նաև Էլիբեկյանի տարբեր ժանրերի գործերը, հիշողություններն ու մտորումները տիեզերական նշանների, կյանքի, արվեստի ու ժամանակի մասին, ինչպես նաև ժամանակակիցների կարծիքները նրա արվեստի մասին։

📖Առաջարկում ենք կարդալ նաև գեղագետ, արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ Լևոն Լաճիկյանի Левон Лачикян «Ռոբերտ Էլիբեկյան. Իրականի ու անիրականի սահմանագծին» հոդվածը, որտեղ արվեստաբանը Էլիբեկյանին ներկայացնում է ոչ միայն որպես գեղանկարիչ…

➡️ http://escs.am/…/2019-…/88d21d313d95ce99393c91e79a657471.pdf

Վերադառնալ »