ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀՀ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀՀ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության սիրելի գրադարանավարներ
Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ

Հայաստանի ու Արցախի համար այս ծանր, ճակատագրական պահին դուք հանձն առաք կարևոր առաքելություն. շարունակել մշակութային ժառանգության գանձերի պահպանման մարտավարությունը՝ է՛լ ավելի ուժեղացնելով առաջնագծի մարտիկների համար այդքան կարևոր թիկունքը: Դեռևս 5-րդ դարում պատմահայր Խորենացին է ասել. «Քաջերի սահմանը նրանց զենքն է»: Սակայն անհերքելի է, որ այս օրերի համար կենսական անհրաժեշտություն են նաև հոգևոր սնունդը և տեղեկատվության հասանելիությունը:

Սիրելի գրադարանավարներ, թույլ տվեք երախտագիտությունս հայտնել ձեզ, որ ուժ ու կորով եք ներդրել՝ կյանքի բնականոն ռիթմը չխաթարելու համար, ձգտել այս դժվարին՝ համաճարակային և պատերազմական իրավիճակում հնարավորինս հասանելի լինել մեր ընթերցողներին: Տեղեկատվական պատերազմի դաշտում մարտնչող զինվորի հանդերձանքը հագած՝ ստանձնեցիք ճշմարտությունը հասցեատիրոջը՝ տեղական և միջազգային հանրությանը հասցնելու բարդ առաքելությունը:

Համբերություն, արիություն և ոգու կորով եմ մաղթում մեր այն գրադարանավարներին, որոնց զավակները, եղբայրներն ու ամուսինները զորակոչվել կամ կամավոր մեկնել են ռազմաճակատ՝ երկրի հանդեպ իրենց որդիական պարտքը կատարելու համար: Թող հաջողությունն անբաժան ուղեկից լինի մեր բոլոր զինվորներին: Աստված պահապան Հայաստանին, Արցախին ու Հայոց անպարտ բանակին:
Հաղթելու ենք:

ԱՆՆԱ ՉՈՒԼՅԱՆ, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն

Լուսանկարը՝ Աննա Չուլյանի ֆեյսբուքյան էջից:

Վերադառնալ »