Նվիրում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին

📜Հայ ժողովրդի երկարատև պատմության մեջ կա մի սև էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է տխրությամբ ու լացով։
Հազարամյակներ էլ անցնեն, մենք՝ հայերս, շարունակելու ենք հիշել, որ 1915 թվականի ապրիլի 24-ին մահվան դատապարտվեց արևմտահայ մտավորականության սերուցքը, հայ ժողովրդի մտավոր, հոգևոր և մշակութային վերնախավը: Արդեն անցել է 106 տարի և մեզանից յուրաքանչյուրի նվիրական պարտքն է խոնարհվել սուրբ նահատակների հիշատակի առջև։

🎻Այսօրվա համերգային ծրագիրը նվիրում է՝ նվիրում Հայոց մեծ եղեռնի զոհերի լույս հիշատակին։

Միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի երաժշիտ, ջութակահար, Սյուզի Երիցյանը, հանրապետական մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի երաժշիտ, թավջութակահար Անժելա Սարգսյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, դաշնակահար Խաչիկ Անդրեասյանը առաջին անգամ հանդես եկան միասին։ Կատարեցին Առնո Բաբաջանյանի դաշնամուրային տրիոն և Կոմիտասի մանրանվագները։
Հատված կատարումներից⬇️
https://youtu.be/rTlqSJCnzTQ

Վերադառնալ »