«Նոր Հայ» շաբաթաթերթի թվայնացված համարները հասանելի են «Հայ մամուլ» շտեմարանում

 «…Սիրելի հայ ընթերցող, Ահաւասիկ հայ թերթ մը եւս կեանքի կը կոչուի Լոս Անճելըսի մէջ։ Ահաւասիկ, հայ թերթ մը եւս մուտք կը գործէ ընտանեկան յարկէդ ներս։ Մեսրոպեան դարաւոր բայց միշտ նոր, միշտ ջահել բարբառով թերթ մը եւս կը սկսի թեւ առնել կեանքի թրթիռով։ «Նոր Հայ» է անոր անունը։ Այսինքն՝ ես, դու, ան։ Մենք, դուք, անոնք… Եթէ չսիրեցիր «Նոր Հայ»ը՝ քաջ գիտես, թե ուր կը գտնուի տանդ կամ գործիդ աղբանոցը… Եթե սիրեցիր «Նոր Հայ»ը, ձեռք առ հեռախօսը կամ գրիչը եւ յայտնէ մեզի։ Սիրես կամ ոչ, անտարբեր մի մնար»։
 1982-1984 թվականներին Գլենդելում լույս է տեսնում «Նոր Հայ» շաբաթաթերթը։ Շաբաթաթերթի հրատարակիչն էր Սարգիս Մաճառեանը։ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, գրող, հրապարակախոս, սփյուռքահայ հասարակական, կրթական, եկեղեցական գործիչ Զավեն Խանճեանի շնորհիվ այսօր ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու պարբերականի լրակազմին։ Պարբերականի 4 կազմերը պրն Խանճեանի և Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս պարոն Արմեն Բայբուրդյանի ջանքերով տեղափոխվել են Հայաստանի ազգային գրադարան և թվայնացվել։
 Պարբերականի համարները տեղադրված են Հայաստանի ազգային գրադարանի «Հայ մամուլ» շտեմարանում։

Վերադառնալ »