Նոր գրքեր Դեբեդի համայնքային գրադարանին

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՄԻԱՎՈ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐԵՑ ԴԵԲԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

2021 թվականին Լոռու մարզի Դեբետի գյուղի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում բացվեց   բազմաֆունկցիոնալ, ժամանակակից գրադարան, որը զուտ գրադարան լինելուց բացի, նաև սեմինարների, աշխատարանների ու տարբեր միջոցառումների անցկացման հարմարավետ վայր է։ Դեբեդի համայնքային նոր գրադարանը հիմնվել է ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ Դեբետ» նախաձեռնության շրջանակներում, «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի հետ համատեղ, որը հավակնում է դառնալ գյուղական համայնքի համապարփակ զարգացման օրինակելի մոդել։ Գրադարանը, որ նախատեսված է միաժամանակ 3-6 տարեկան երեխաների, 7-17 տարեկան դպրոցականների ու 18-ից բարձր անձանց համար, հագեցած է  անհրաժեշտ սարքավորումներով։ Ընթերցողների և գրադարանից օգտվողների քանակը աստիճանաբար աճում է։