ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ԱՌՑԱՆՑ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արտակարգ դրության հայտարարելու առաջին իսկ օրվանից Հայաստանի ազգային գրադարանը սկսեց աշխատել առցանց ռեժիմով՝ անընդմեջ պահելով կապը ընթերցողների հետ: Առցանց տիրույթում աշխատանքն իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի եւ Գրատպության թանգարանի ֆեյսբուքյան էջերի միջոցով։ Հանրության հետ կապերի եւ միջոցառումների բաժնի աշխատակիցների կողմից պարբերաբար ընթերցողին են ներկայացվում ազգային գրադարանի առցանց շտեմարանները, մանրամասն տեղեկություններ է տրվում դրանցից օգտվելու կարգի վերաբերյալ։ Մնա տանը գիրք կարդա եւ երեկոյան ընթերցանություն հեշթեգերով ներկայացվում են գրքերի բացառիկ հրատարակություններ: Ընթերցողներին առաջարկվում է կարդալ եւ առցանց հարթակում ծավալել քննարկում տրամադրված գրականության վերաբերյալ: Ընթերցողներին է ներկայացվում նաեւ գրադարանի վերջին համալրումները՝ գրքեր, որոնցից ընթերցողները կարող են օգտվել գրադարանի կանոնավոր գործունեությունը վերսկսվելուն պես:
Առցանց ...