Հրաչյա Աճառյան-145
#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում
«…Աճառյանի բառարանները սոսկ բառարան չեն, այլ մի ողջ պետություն։ Փոքրամարմին այդ հսկան իր ողջ կյանքում 5100 բառի ստուգաբանություն է գրել, որոնց 80-90 տոկոսը փոփոխության չի ենթարկվել…»իր խոսքում նշեց հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ նարինե Դիլբարյանը։
Այս տարի լրանում է ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 145-ամյակը:
Ազգային գրադարանի Սպասարկման բաժնի Ընդհանուր ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ, Ազգային գրադարանային շաբաթի ծրագրում ընդգրվեց նաև մեծ լեզվաբանի հոբելյանին նվիրված գրականության ցուցադրություն։
Ցուցադրությունը ներկայացրեց Ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը։
Աճառյանի գիտական ժառանգությունը ամփոփված է նրա ավելի քան 250 մեծ ու փոքր աշխատություններում: Ուսումնասիրել է հայագիտության բոլոր բնագավառները, հիմնադրել հայերենագիտության մի շարք ...