Նիկողայոս Ադոնց — 150

«Զբաղվել թաղված աստվածներով այնպիսի ժամանակ, երբ կենդանի աստվածներն են նաև ոչինչ համարվում, գուցե և ունայն աշխատանք է: Սակայն աստվածուրացությունը ոչ թե միայն բարոյական լքումի նշան է, այլև ինքնակոծության վատթար տեսակը»:
Նիկողայոս Ադոնց

#Ազգային_գրադարանային_շաբաթի ծրագրի շրջանակում ներկայացնում ենք գրականության առցանց ցուցադրություն` նվիրված հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնցի ծննդյան 150-ամյակին:

📚Ադոնցը թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված հիմնականում հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը։ Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են։ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» https://is.gd/NKtcoU աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է։ Այնտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են Հայաստանի պատմա-աշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկված հայ ֆեոդալիզմի և հայ գյուղացիության մի շարք հարցեր։

📚Առանձնակի արժեք ունեն Ադոնցի բանասիրական հետազոտությունները՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, Կորյունին, Փավստոս Բուզանդին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Խորենացուն, Մովսես Կաղանկատվացուն և ուրիշների:

📚📲 Ադոնցի գիտական աշխատությունների և երկերի զգալի մասը թվայնացված են և հասանելի Հայաստանի ազգային գրադարանի «Հայ գիրք» և «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարաններում:

https://is.gd/pNkaLt
https://is.gd/Smufv8
https://is.gd/gPO9ES
https://is.gd/sS7TxP
https://is.gd/EW8pad
https://is.gd/8cPdSg
https://is.gd/f8GAcS
https://is.gd/ayikQ0
https://is.gd/pNkaLt
https://is.gd/50T0Jv
https://is.gd/j5H6F6
https://is.gd/Z6vJsO
https://is.gd/6UCX74
https://is.gd/3WRURp
https://is.gd/yzFmAt
https://is.gd/dQlBKw
https://is.gd/UaFXDT
https://is.gd/BmO34j
https://is.gd/WPsMeB
https://is.gd/XKW9wb
https://is.gd/jrTfu1
https://is.gd/hOpxnv
https://is.gd/PckFGu
https://is.gd/ThxeLr
https://is.gd/v3Uf04

Վերադառնալ »