ՆԱՐ-ԴՈՍ-155

Հայ ժողովուրդը յանձին իր պաշտօնական մարմիններու մամուլի ու լաւագոյն անհատներու արիւնի և արցունքի  մէջէն իսկ ուզեց ողջունել իր պատմական ու քաղաքակրթական կեանքի մեծագոյն դրուագները, ուզեց տօնել այս զոյգ ու նուիրական յոբելեանները: Հետեւաբար Հայաստանի ամէն մասերուն՝ նամանաւանդ Հայաշատ քաղաքներու  մէջ տեղի ունեցան այս զոյգ յոբելեաններու հանդէսները, մեծ շքեղութեամբ ու հանդիսաւոր կերպով:

Հայութեան պատմութիւնը որ կը պարծի այս օր իր մէջ ունեցած. վսեմ  և համեստ գործօններու  մշակոյթի և հեղինակութեամբը, հրաւէր կը կարդայ համազգային այս մեծ տօնը կատարել՝ ամէն տեղ  և մանաւնդ այն տեղ, ուր կը հանգչին անշուք մատուռի  մը մէջ Ս. Սահակ  Պարթեւի նըշխարները,պատմական Աշտիշատի փլատակներուն առընթեր:

Ահա այս առթիւ կուգամ ներկայ մատենիկով խօսքս ուղղել հասարակութեան  այս զոյգ գիւտերու և անոնց  արժանիքի մասին»:

Ֆրեզնօի  հայկական դպրոցի աշակերտաց աշխատասիրեաց  Մ. Միրոյեան


ԱՅՍ ՆՈՒՅՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱՐ-ԴՈՍԸ ՏՊԱԳՐՈՒՄ Է «ՄԱՀԸ» ՎԵՊԸ

«Մահը» վեպի, ինչպես և իր բոլոր երկերի վրա, Նար-Դոսն աշխատել է երկար ժամանակ և մեծ համառությամբ։ «Մահը» վեպի ձեռագրերի ուսումնասիրությունը շատ հետաքրքիր նյութ է առանձին հետազոտության համար։ Ինչպես թույլ են տալիս ենթադրել պահպանված ձեռագրերը, «Մահը» վեպի վրա Նար-Դոսն աշխատել է գրեթե քառորդ դար՝ 24 տարի («Մեծ գործի սկզբում», 1894-95թթ, վերամշակումից հետո՝ «Մահը», 1912 թվական)։ 1892 թվականի մարտի 14-ին գրած նամակով Նար-Դոսը Հովհաննես Մալխասյանին հայտնել է․ «Մի նոր վեպս, որ վաղուց սկսած էի, շարունակում եմ, չնայելով սուղ ժամանակիս և շարունակ հոգնած լինելուս․ եռանդս եկել է, պատկերները, երևույթները, դրությունները, իրենք գործող անձերը այնքան վառ են, այնքան կենդանի են երևակայությանս մեջ, որ չեմ կարող նրանց չգծագրել թղթի վրա։ Խոչերն ու խութերը հարթված են, վեպը կեսից անցել է, թեև շուտ կվերջացնեմ, բայց տպագրության կտամ աշնանը»։

Վեպում արտացոլված է 1880-ական թվականների հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ Ներկայացրել է Շոպենհաուերի և այլոց հոռետեսության փիլիսոփայությունը որդեգրած, «առանց դավանանքի» երիտասարդի անկումային հայացքները։ Սրան հակադրվում է թուրքական բռնակալության դեմ մղված պայքարում ժողովրդի համար իր կյանքը զոհաբերած անհատը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլև հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։

«Մահը» վեպիս մեջ ուզեցել եմ գծել կյանքի և մահվան պրոբլեմը գործունեության եռանդով լեցուն լավատեսի և ապատիայի ենթարկված հոռետեսի իրար հակադիր տեսակետներից»։— Նար-Դոս


Նար-Դոսի «Մահը» վեպն իր կենսաճանաչողության լայն ընդգրկմամբ կարևոր տեղ է զբաղեցնում հայ գրականության պատմության համապատկերում։ Էապես տարբերվելով հայ վիպասանության նախընթաց ավանդույթներից՝ վեպը շոշափում է կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական մեկնաբանության իրողություններ, որոնք չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը։ Գրողը նրբորեն նկատում է փիլիսոփայական տարաբնույթ ազդեցությունների տիրույթում գտնվող մարդու ներաշխարհային ալեկոծումները, հեղաբեկումները և կամքի դրսևորման կերպերը։ Վեպի բազմապլան դիտարկումներն անձնասպանության փիլիսոփայական հայեցակարգով փաստում են այն մասին, որ մարդու բարոյահոգեբանական նկարագիրն ու զարգացումները Նար-Դոսի գրչի տակ ձեռք են բերել գիտական որոշակի ոճ։

Անդրադառնալով կյանք-մահ հարաբերությանը՝ Նար-Դոսը հանգել է այն եզրակացության, որ իր հերոսների համար կյանքն իմաստ չունի, իսկ մեռնելը փափագ Է, հավերժություն, որովհետև այն կենսաբանական երևույթ է, որի դեմ պայքարել հնարավոր չէ։

Վեպում հեղինակը համադրում է գրեթե հասակակից հայ չորս երիտասարդի կենսակերպ։ Արմենակ Մարությանը իրեն նվիրել է արևմտահայության ազատագրմանը և նահատակվում է թուրքական բանտում։ Նրան վեպում անմիջապես չենք տեսնում, բայց նա իրական կերպար է, և ոչ միայն այն պատճառով, որ նրա մասին տեղեկանում ենք ծնողների և քույրերի տագնապալից խոսակցություններից, դրսի լուրերից, ի վերջո՝ մահվան բոթից։ Հայրենիքի ազատագրման համար պայքարողի կերպարը մի տեսակ ընդհանուր խորապատկեր է դառնում մյուսների վարքի գնահատման համար։ Մյուս երիտասարդի՝ Մինասյանի գործունեությունն ուղղված է գյուղացիների կրթությանը։ Ի տարբերություն վեպի մյուս կերպարի՝ ոչնչով չզբաղվող Լևոն Շահյանի, որը ոչ մի իմաստ չի տեսնում ընկերոջ արածների մեջ, Մինասյանը վերջինիս բացատրում է վիճակի պատճառը. «Եթե մի բան կա, որի պատճառով գյուղացին անտարբեր է դեպի կրթությունն առհասարակ, այդ նրա տնտեսական ծանր դրությունն է միայն։ Հացի խնդիրը կլանել է գյուղացուն ամբողջապես. նա ուրիշ բաների մասին ժամանակ չունի մտածելու»։ Չորրորդ երիտասարդը՝ Բազենյանը, նույնպես գործունյա է, եռանդուն, կրքոտ խոսում է վեհ թեմաներից, բայց պարզվում է՝ պոռոտախոս սրիկայի մեկն է, խաբեությամբ գումար է կորզում տարբեր մարդկանցից իբր հայոց ազատագրական պայքարի համար։

10 փաստ

Նար-Դոսի կյանքից

1.  Ծնվել է 1867թ.-ին Թիֆլիսում: Նար-Դոսի իսկական անունն է Միքայել Զաքարի Հովհաննիսյան:

«Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ… Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող»:
Ավետիք Իսահակյանը Նար-Դոսի մասին
mg 2355 1 - 10 փաստ Նար-Դոսի մասին, որ արժե իմանալ...
2.Հայրը մանր առևտրական էր՝ բրդավաճառ: Ընտանիքը ֆինանսապես անկարող էր որդուն լավ կրթությամբ ապահովել: Այսպիսով Միքայելը նախնական կրթություն է ստանում Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում, շուտով ցարի հրամանով հայկական դպրոցները փակվում են և ապագա գրողը ստիպված է լինում ուսումը շարունակել Նիկոլաևյան երկդասյան դպրոցում:
3.Այնուհետև գրողին հաջողվում է ընդունվել Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն ծանր սոցիալական պայմանների պատճառով չի կարողացել ուսումն ավարտին հասցնել ու  վերադարձել է Թիֆլիս:
4. Ապագա արձակագիրը սկսում է մասնագիտություն սերտել Միքայելյան արհեստագործական դպրոցում. այստեղ ուսումն անվճար էր: Հենց այստեղ է Միքայելը ծանոթացել և մտերմացել ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ: 1 տարի անց Նար-Դոսը թողնում է նաև այս դպրոցն ու տարվում ինքնակրթությամբ:
000000000000000000 3 - 10 փաստ Նար-Դոսի մասին, որ արժե իմանալ...
«Կան հեղինակներ, որոնք գրական ընդհանուր թոհուբոհի մեջ մնում են կարծես աննկատելի, անգամ արհամարհված ու մոռացության մատնված, բայց իրենց ուժերին ու գործերին վստահ՝ աշխատում են համառ ու անաղմուկ՝ չմտածելով բնավ փառքի մասին: Եվ փառքը, սակայն, ստվերի նման հետևում է նրանց և մահից հետո անձեռագործ արձան «կանգնում»»:
Ստեփան Զորյանը Նար-Դոսի մասին
5. Նար-Դոսի լրագրողական աշխատանքը սկսվում է 1890թ.-ից,  նա զբաղեցնում է «Նոր դար» պարբերականի պատասխանատու քարտուղարի պաշտոնը մինչև 1906թ.-ը:  1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատում «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում
6. Արձակագիրը սկսել է զբաղվել գրական գործունեությամբ 1880-ական թվականներից, հատկանշական է, որ սկզբում նա առավելապես էր գրում, դրանցից մի քանիսը լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում:
«Ամառ, թե ձմեռ, միշտ ամեն անգամ
Դռնեդուռ որքա՜ն մարդիկ են շրջում,
Ամենքը տկար, նոթի, մերկանդամ,
Արցունքն աչքերին «հա՜ց, հա՜ց» են մուրում»…
Նար-Դոս, «Աղքատներ»
4xH 2 - 10 փաստ Նար-Դոսի մասին, որ արժե իմանալ...
7.Գրողի տաղանդն առավելապես արտահայտվել է արձակում՝ նրա վիպակներում ու պատմվածքներում: Նրա «Ճշմարիտ բարեկամը»-ը «Նոր դար»-ի էջերում է հայտնվել Միխո-Օհան ստորագրությամբ:
8. Նար-Դոսը բարձր էր գնահատում գրականության ու մասնավորապես ռեալիստական գրականության դերը հասարակական կյանքում: Գրականության մասին խոսելիս Նար-Դոսն ասում էր, որ այն կոչված է դրական ազդելու  «մարդկանց մտքի ու սրտի վրա»: Նրա սիրելի գրողներից էին Տուրգենևը, Գոնչարովը, Տոլստոյը, Դոստոևսկին և Չեխովը:
9. Թեև նա աշխատում էր պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատանը, իր սեփական հայացքները լրիվ այլ էին: Գրողը դեմ էր պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը:
«Իսկ նա ամենևին չէր փոխվել կամ ավելի ճիշտը, փոխվել էր դեպի այնքան լավը, որ ոչ մի գեղագետ նկարիչ չէր կարող նրա մեջ որևէ փուտ գտնել. նախկին մի քիչ նիհար, չարաճճի աղջիկը դարձել էր բարձրահասակ, փարթամ մի կին, որի մոտով անկարելի էր անցնել առանց ետ նայելու»։
Նար-Դոս, «Ես և նա»
10. Նար-Դոսը վախճանվել է 1933թ.-ին Թիֆլիսում: Նրա աճյունն ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը:

Վերադառնալ »