ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Օրորներ» գրքի շնորհանդեսը

Դահլիճում կանայաք են, ու բոլորը երգում են. Օրոր ասեմ, քունը տանի Չար կամարը ճուրը տանի… Ճանաչված ֆոլկ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը խմբավարը: «Մենք բախտավոր ենք, որ տարիներ շարունակ մեր օրորոցայինները բանավոր կերպով փոխանցվել են այնքան, մինչեւ ստացել են նոտագրված եւ գրավոր տեսք: Ես մտածում եմ, որ ես իրավունք էլ չունեմ այն ամենը ինչ գիտեմ եւ սիրով կատարում եմ, պահեմ իմ մեջ, որովհետեւ շատ հաճելի զգացողություն է, որ ժողովրդից եկածը նորովի վերադարձնում ես ժողովրդին: Թեկուզ եւ դա մեկ երկու հոգու սրտին դիպչի, թեկուզ մեկ հոգու առավոտը նորովի եւ ուրախ բացվի, դա կլինի մեր արձանագրված հաջողությունը»,- նկատում է երգչուհին ու 2019 թվականին հրատարակված «Օրորներ» երգերի երկլեզու գիրքը ներկայացնում: Պատմում է՝ նման ժողովածու կազմելը վաղուցվա երազանք է եղել: Տպագիր եւ անտիպ աղբյուրներից հավաքել, դասակարգել եւ ծանոթագրել է շուրջ վեց տասնյակ օրորոցային: Ժողովածուն ունի ...

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ 135

Մեծարգո Տիկին Վառվառե Քանաքանին՝ Վահան Տերյանից: «Մթնշաղի անուրջներ», 1908 թվական, Թիֆլիս Սա Վահան Տերյանի ինքնագրով միակ գիրքն է, որ պահվում է Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության ինքնագրերի հավաքածուում: Ինչպե՞ս է գիրքը հասել գրադարան, ո՞վ էր երջանիկ տիկինը, որին նվիրել էր բանաստեղծը իր առաջին ժողովածուն…Հստակ տվյալներ չկան: Հրատարակվելուց ավելի քան մեկ դար անց գիրքը, որը Տերյանը սիրով մակագրել է, Ազգային գրադարանի ցուցափեղկում է, կողքին արժեքավոր այլ հրատարակություններ՝ 1912 թվականին Մոսկվայում լույս տեսած ժողովածուն, որի առաջաբանի հեղինակը նույնպես Վահան Տերյանն է, 1940 թվականին Երեւանում տպագրված գիրքը, որի խմբագիրը Ավետիք Իսահակյանն է, 1923 թվականին Կ. Պոլսում հրատարակված եռահատորը, մամուլի հրապարակումներ, թարգմանություններ, Տերյանին կյանքի ու գրական ժառանգության մասին արժեքավոր հրատարակություններ, Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված ...

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ — 175

Հայաստանի ազգային գրադարանում նշվեց հայ մամուլի արքա Գրիգոր Արծրունու 175-ամյակը: Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ Մայա Գրիգորյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու գործունեությունը: Բանախոսն առանձնակի ուշադրություն դարձրեց Արծրունու հիմնած «Մշակ» լրագրին, հրատարակման տարիներին: Նա նշեց, որ «Մշակ» հասարակական-քաղաքական, գրական թերթով Արծրունուն հաջողվեց համախմբել ժամանակի հայ մտավորականության առաջադեմ ուժերին. Պերճ Պռոշյան, Ղազարոս Աղայան, Գաբրիել Սունդուկյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Վրթանես Փափազյան, Րաֆֆի… «Մշակ»-ին աշխատակցելու տարիների մասին Րաֆֆին գրում է. «Ես երբեք չեմ մոռանա այն աղմկալի ժողովները, որ կազմվում էին այդ լրագրի խմբագրատան մեջ մի քանի տարի առաջ: Եթե ես ունեցել եմ իմ կյանքի մեջ մի քանի ոսկի րոպեներ, դրանք պատկանում են այդ ժամանակին»: Արծրունիների տոհմի ժառանգ, ...

ՀԱՄԵՐԳ-ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ

«Հայի աչքեր», «Երազի իմ երկիր հայրենի», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Պույ-պույ մուկիկը»… Թամանյանական մասնաշենքի մեծ դահլիճն էր երգում Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Հայաստանի ազգային գրադարանում համերգ-հանդիպում էր կոմպոզիտորի հետ՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Հին ու նոր, լսված ու չլսված երգերի, հայտնի մեղեդիների ամիրխանյանական կատարումներն ուղեկցվեցին երաժշտության, ներշնչանքի, կյանքի մասին մտերմիկ զրույցով. «Երաժշտությունն այն է, ինչն իմ ծնունդից եկել է ինձ հետ, ես դրանով զբաղվում եմ առանց մտածելու, թե դա ինչ է: Երաժշտությունը շատ մեծ պատասխանն է մեր կյանքի, անսպասելի պատասխանը: …Իմ կյանքն էլ անբաժան է երաժշտությունից… Իմ երգը հոգու ձայնը լսելի դարձնելու համար է»: Մաեստրոն խոստովանում է խիզախել է անձամբ կատարել իր ստեղծագործությունները. Ազգայինի ջերմ, ինտելեկտուալ մթնոլորտն էլ նպաստում է դրան: Ազգային գրադարանի բեմից նորովի հնչեցին Մեծարենցի, Չարենցի, Վահան Թեքեյանի, Վահագն Դավթյանի, ...

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ – 80

Միջոցառմանը դեռ մեկ ժամից էլ ավելի կա, բայց դահլիճի դռների մոտ հանդիսատեսն արդեն սպասում է: Ուսանողներ, աշակերտներ, տարեց մարդիկ, գրողներ, հրատարակիչներ, աշխատակիցներ, ընթերցողներ…Մաեստրոին են սպասում: «Օ, ինչ հրաշալի մարդկանց հետ եմ այսօր հանդիպելու»,- դեռ մուտքի մոտից ձայն է տալիս 80- ամյա երիտասարդը՝ Տիգրան Մանսուրյանը: Յուրաքանչյուրի համար մի լավ խոսք, մի ջերմ ժպիտ ունի պահած՝ Մեծերը, երեւի, միայն այդպես են ժպտում: Լուսանկարներ, հարցազրույցներ…բայց Մաեստրոն չի մոռանում. Միջոցառումը 15.00 է նախատեսված, հանդիսատեսին երկար սպասեցնել չի կարելի: -Մեր զրույցը դահլիճում կշարունակենք,- խոստանում է հանդիսատեսին ու դիմում միջոցառման հատուկ հյուրերին՝ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթեւիկ Մովսիսյանին ու դաշնակահար Լուսինե Հակոբյանին. -Այսօր մենք-մերոնցով անկեղծ, ջերմ զրույց ենք ունենալու, դուք էլ ձեր կատարումներով վստահաբար ավելի կջերմացնեք մեր օրը, չ՞է, բալիկ ջան: Երգի ...

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ -90

Պատերազմ է, բնական է, որ ամեն ինչի պակասություն կա.ուտելիքի, հագնելիքի… տաքության: Ու ես ոտնաման չունեմ: Կարգին ոտնաման չունեմ, էդ պատճառով էր, որ անձրեւը ինձ թվում էր, թե ի հեճուկս ինձ է թափվում, թե իմ անձնական թշնամին է` դաժան ու անխիղճ: Ուզում է ինձ աշխարքից վերացնել: Իրականում, մի ամբողջ պատերազմ ու հետո էլ իմ ոտքերը թաց էին: Էս մեր ժամանակներում ինձ ո՞վ կհասկանա, հիմա ո՞վ է բոբիկ որ…Կռիվս մորս հետ, որ մի անգամ եմ արել, բայց եւ այնպես, իմ կողմից ստորություն էր նրան երեսով տալը, թե.«Պապան չասա՞ց, որ էրեխեքի ոտները չոր կպահես»: Մայրս մեղավորի պես գլուխսը կախեց, լուռ մնաց: Ասենք, ինքը ոչ էդքան փող ուներ /ո՞ր մեկի համար/, ոչ էլ խանութներում կոշիկ կար: Չգիտեմ, գուցե եւ կար, բայց մե՞զ ինչ… Հայաստանի ազգային գրադարանի բեմից Սոս Սարգսյանի «Ոտնամաններս» ստեղծագործությունը Համազգային թատրոնի դերասաններն են ներկայացնում: Բազմիցս ընթերցած ու վերընթերցած ...