«Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդես
Այսօր Հայաստանի ազգային գրադարանում կայացավ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը։ Ժողովածուում ներառված են հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի 225-ամյակի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 28-29-ին Ազգային գրադարանում տեղի ունեցած համանուն խորագրով գիտաժողովին ներկայացված զեկույցները։ 317 էջից բաղկացած ժողովածուն անցյալ տարեվերջին լույս է ընծայել Ազգային գրադարանը, կազմողը գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանն է, խմբագիրը՝ Ալբերտ Խառատյանը։
Շնորհանդեսին ներկա էին ժողովածուի հոդվածների հեղինակները, խմբագիրները, հյուրեր։ Բացման խոսքում ողջունելով ներկաներին՝ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշեց, որ կարևորում է թե՛ նման գիտաժողովների կազմակերպումը, թե՛ հոդվածների ժողովածուների հրատարակումը, քանի որ գրադարանը նաև գիտական կառույց է ու պիտի ինչպես մեկտեղի գիտությամբ ...