Միջոցառումներ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ -135

Մեծարգո Տիկին Վառվառե Քանաքանին՝ Վահան Տերյանից: «Մթնշաղի անուրջներ», 1908 թվական, Թիֆլիս Սա Վահան Տերյանի ինքնագրով միակ գիրքն է, որ պահվում է Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության ինքնագրերի հավաքածուում: Ինչպե՞ս է գիրքը հասել գրադարան, ո՞վ էր երջանիկ տիկինը, որին նվիրել էր բանաստեղծը իր առաջին ժողովածուն…Հստակ տվյալներ չկան: Հրատարակվելուց ավելի քան մեկ դար անց գիրքը, որը Տերյանը սիրով մակագրել է, Ազգային գրադարանի ցուցափեղկում է, կողքին արժեքավոր այլ հրատարակություններ՝ 1912 թվականին Մոսկվայում լույս տեսած ժողովածուն, որի առաջաբանի հեղինակը նույնպես Վահան Տերյանն է, 1940 թվականին Երեւանում տպագրված գիրքը, որի խմբագիրը Ավետիք Իսահակյանն է, 1923 թվականին Կ. Պոլսում հրատարակված եռահատորը, մամուլի հրապարակումներ, թարգմանություններ, Տերյանին կյանքի ու գրական ժառանգության մասին արժեքավոր հրատարակություններ, Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված ...

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ _175

Հայաստանի ազգային գրադարանում նշվեց հայ մամուլի արքա Գրիգոր Արծրունու 175-ամյակը: Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ Մայա Գրիգորյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու գործունեությունը: Բանախոսն առանձնակի ուշադրություն դարձրեց Արծրունու հիմնած «Մշակ» լրագրին, հրատարակման տարիներին: Նա նշեց, որ «Մշակ» հասարակական-քաղաքական, գրական թերթով Արծրունուն հաջողվեց համախմբել ժամանակի հայ մտավորականության առաջադեմ ուժերին. Պերճ Պռոշյան, Ղազարոս Աղայան, Գաբրիել Սունդուկյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Վրթանես Փափազյան, Րաֆֆի… «Մշակ»-ին աշխատակցելու տարիների մասին Րաֆֆին գրում է. «Ես երբեք չեմ մոռանա այն աղմկալի ժողովները, որ կազմվում էին այդ լրագրի խմբագրատան մեջ մի քանի տարի առաջ: Եթե ես ունեցել եմ իմ կյանքի մեջ մի քանի ոսկի րոպեներ, դրանք պատկանում են այդ ժամանակին»: Արծրունիների տոհմի ժառանգ, ...

կինոդիտում_քննարկում գրքասերի կինոակումբում

«Այս միապաղաղ աշխարհում ժամանակ առ ժամանակ դեպքերը կատարվում են ասես գրքում, և դա այնքան սփոփիչ է» Ջո Մարչ, Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» վեպի արձակագիր հերոսուհին:                         Առօրյա հոգսերից կտրվելու ու հեքիաթային աշխարհում զգալու հերթական առիթն էր Հայաստանի ազգային գրադարանի Գրքասերի կինոակումբում: Հանդիպման առանցքում ամերիկացի գրող Լուիսա Մեյ Էլքոթի ամենահայտնի՝ «Փոքրիկ տիկիններ» վեպն էր և դրա էկրանացումները: Կինոակումբի հյուրն էր ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանը՝ «Փոքրիկ տիկիններ» վեպի համառոտ տարբերակի, «Հարրի Փոթեր» շարքի գրքերի և շատ այլ ստեղծագործությունների թարգմանիչը: Բանախոսը հանգամանալից ներկայացրեց ֆեմինիստ գրողի ոչ ֆեմինիստական «Փոքրիկ տիկիններ»-ը, որն ստեղծվել է ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆ

«Երբ տեսա գրադարանի Գրքափոխանակության ֆոնդի տասնյակ հազարավոր գրքերը, մտքովս անցավ, որ դրանք չպետք է այդպես փակված մնան, պետք է օգտակար կիրառություն գտնեն, շրջանառության մեջ դրվեն: Եվ մտածեցի, որ կարելի է առանձնացնել մի տաղավար, որտեղ գրքափոխանակություն կիրականացվի: Շատ լավ գրքեր կան, 20-ական, 30- ական թվականների, սոցռեալիզմի շրջանի արժեքավոր գրքեր: Սրանով կարող ենք լուծել նաև գրադարանի համալրման խնդիրը: Այստեղ տարբեր ծրագրեր կիրականացնենք»,- Հայաստանի ազգային գրադարանի Գրքափախանակության անկյան պաշտոնական բացման ժամանակ նշեց գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը: Գրքափոխանակության անկյան՝ փոխանակման համար գրքեր բերած առաջին այցելուն ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ, լեզվաբան, հայերենագետ Դավիթ Գյուրջինյանն էր: «Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում, երկրորդ ...

«Օրորներ» գրքի շնորհանդեսը

Դահլիճում կանայք են, ու բոլորը երգում են. Օրոր ասեմ, քունը տանի Չար կամարը ճուրը տանի… Ճանաչված ֆոլկ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը խմբավարը: «Մենք բախտավոր ենք, որ տարիներ շարունակ մեր օրորոցայինները բանավոր կերպով փոխանցվել են այնքան, մինչեւ ստացել են նոտագրված եւ գրավոր տեսք: Ես մտածում եմ, որ ես իրավունք էլ չունեմ այն ամենը ինչ գիտեմ եւ սիրով կատարում եմ, պահեմ իմ մեջ, որովհետեւ շատ հաճելի զգացողություն է, որ ժողովրդից եկածը նորովի վերադարձնում ես ժողովրդին: Թեկուզ եւ դա մեկ երկու հոգու սրտին դիպչի, թեկուզ մեկ հոգու առավոտը նորովի եւ ուրախ բացվի, դա կլինի մեր արձանագրված հաջողությունը»,- նկատում է երգչուհին ու 2019 թվականին հրատարակված «Օրորներ» երգերի երկլեզու գիրքը ներկայացնում: Պատմում է՝ նման ժողովածու կազմելը վաղուցվա երազանք է եղել: Տպագիր եւ անտիպ աղբյուրներից հավաքել, դասակարգել եւ ծանոթագրել է շուրջ վեց տասնյակ օրորոցային: Ժողովածուն ունի ...

Ֆիլմը գրքում. Մաթեվոսյան եւ Անտոնիոնի

Հայաստանի ազգային գրադարանում Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց կինոդիտում-քննարկում: Ազգային գրադարանի կինոսրահում հանդիսատեսը «Գրքամոլ» ակումբի անդամների հետ դիտեց իտալացի հանրահայտ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմը, ապա այն քննարկվեց Հրանտ Մաթևոսյանի «Խումհար» վիպակի համատեքստում: Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմին լայն անդրադարձ կա վիպակում, այն ամենածավալուն ինտերտեքստն է «Խումհար»-ում: Ֆիլմի դիտման ժամանակ վիպակի գլխավոր հերոսը՝ Արմենակ Մնացականյանը, մեկնաբանություններ է անում ինքն իր համար, և ընթերցողը կարդում է կերպարի ընկալում-մեկնաբանությունը: Այնուհետև կինոդիտմանը հետևում է բուռն քննարկում: Ազգային գրադարանում ևս թեժ քննարկում էր ծավալվել: Քննարկումը վարում էին «Գրքամոլ» ակումբի հինադիրներ Համլետ Մուրադյանը և Հասմիկ Մելիքսեթյանը: Մինչ երտասարդ ընթերցողները պնդում էին, որ վիպակը, ի հակադրություն ֆիլմի, ընտանիքի, ...

Իմ երգը հոգու ձայնը լսելի դարձնելու համար է. համերգ-հանդիպում Ռոբերտ Ամիրխանյանի հետ

«Հայի աչքեր», «Երազի իմ երկիր հայրենի», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Պույ-պույ մուկիկը»… Թամանյանական մասնաշենքի մեծ դահլիճն էր երգում Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Հայաստանի ազգային գրադարանում համերգ-հանդիպում է կոմպոզիտորի հետ՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Հին ու նոր, լսված ու չլսված երգերի, հայտնի մեղեդիների ամիրխանյանական կատարումներն ուղեկցվում են  երաժշտության, ներշնչանքի, կյանքի մասին մտերմիկ զրույցով. «Երաժշտությունն այն է, ինչն իմ ծնունդից եկել է ինձ հետ, ես դրանով զբաղվում եմ առանց մտածելու, թե դա ինչ է: Երաժշտությունը շատ մեծ պատասխանն է մեր կյանքի, անսպասելի պատասխանը: …Իմ կյանքն էլ անբաժան է երաժշտությունից… Իմ երգը հոգու ձայնը լսելի դարձնելու համար է»: Մաեստրոն խոստովանում է  խիզախել է անձամբ կատարել իր ստեղծագործությունները. Ազգայինի ջերմ, ինտելեկտուալ մթնոլորտն էլ նպաստում է դրան: Ազգային գրադարանի բեմից նորովի են հնչում  Մեծարենցի, Չարենցի, Վահան Թեքեյանի, Վահագն ...

Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում. Միջազգային գիտաժողով ՀԱԳ-ում

Այս տարի լրանում է հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի 225-ամյակը: Այս կարևոր հոբելյանի, ինչպես նաեւ 2019թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից «Ընտանիքի տարի» եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի կողմից «Հայ մամուլի տարի» հռչակելու առթիվ, նոյեմբերի 28-ին  Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում մեկնարկեց երկօրյա գիտաժողով: Հայ մամուլին նվիրված զեկուցումներով հանդես եկան 40 գիտաշխատողներ՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր գիտակրթական եւ մշակութային հաստատություններից: Գիտաժողովում արված զեկուցումները հոդվածների տեսքով ընտրողաբար կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում: Գիտաժողովին զուգահեռ թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում ներկայացվեցին առաջին պարբերականին՝ «Ազդարար»-ին նվիրված նյութեր, մամուլի հրապարակումներ: Փոքր ցուցասրահում բացվեց ցուցադրություն՝ նվիրված ընտանիքի տարվան: Ցուցադրվեցին տարբեր տարիներին լույս տեսած մանկապատանեկան ...

Երգ եվ բանաստեղծություն. հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ

Միջոցառմանը դեռ մեկ ժամից էլ ավելի կա, բայց դահլիճի դռների մոտ հանդիսատեսն արդեն սպասում է: Ուսանողներ, աշակերտներ, տարեց մարդիկ, գրողներ, հրատարակիչներ, աշխատակիցներ, ընթերցողներ…Մաեստրոին են սպասում: -Օ, ինչ հրաշալի մարդկանց հետ եմ այսօր հանդիպելու,- դեռ մուտքի մոտից ձայն է տալիս 80- ամյա երիտասարդը՝ Տիգրան Մանսուրյանը: Յուրաքանչյուրի համար մի լավ խոսք, մի ջերմ ժպիտ ունի պահած՝ Մեծերը, երեւի, միայն այդպես են ժպտում: Լուսանկարներ, հարցազրույցներ…բայց Մաեստրոն չի մոռանում. Միջոցառումը 15.00 է նախատեսված, հանդիսատեսին երկար սպասեցնել չի կարելի: -Մեր զրույցը դահլիճում կշարունակենք,- խոստանում է հանդիսատեսին ու դիմում միջոցառման հատուկ հյուրերին՝ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթեւիկ Մովսիսյանին ու դաշնակահար Լուսինե Հակոբյանին. -Այսօր մենք-մերոնցով անկեղծ, ջերմ զրույց ենք ունենալու, դուք էլ ձեր կատարումներով վստահաբար ավելի կջերմացնեք մեր օրը, չ՞է, բալիկ ջան: Երգի ...

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ -90

Պատերազմ է, բնական է, որ ամեն ինչի պակասություն կա.ուտելիքի, հագնելիքի… տաքության: Ու ես ոտնաման չունեմ: Կարգին ոտնաման չունեմ, էդ պատճառով էր, որ անձրեւը ինձ թվում էր, թե ի հեճուկս ինձ է թափվում, թե իմ անձնական թշնամին է` դաժան ու անխիղճ: Ուզում է ինձ աշխարքից վերացնել: Իրականում, մի ամբողջ պատերազմ ու հետո էլ իմ ոտքերը թաց էին: Էս մեր ժամանակներում ինձ ո՞վ կհասկանա, հիմա ո՞վ է բոբիկ որ…Կռիվս մորս հետ, որ մի անգամ եմ արել, բայց եւ այնպես, իմ կողմից ստորություն էր նրան երեսով տալը, թե.«Պապան չասա՞ց, որ էրեխեքի ոտները չոր կպահես»: Մայրս մեղավորի պես գլուխսը կախեց, լուռ մնաց: Ասենք, ինքը ոչ էդքան փող ուներ /ո՞ր մեկի համար/, ոչ էլ խանութներում կոշիկ կար: Չգիտեմ, գուցե եւ կար, բայց մե՞զ ինչ… Հայաստանի ազգային գրադարանի բեմից Սոս Սարգսյանի «Ոտնամաններս» ստեղծագործությունը Համազգային թատրոնի դերասաններն են ներկայացնում: Բազմիցս ընթերցած ու վերընթերցած ...