ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ/ «ԱՊՀ երկրների ազգային գրադարանների գիտահետազոտական գործունեությունը. ինտեգրման հեռանկարները»

Ապրիլի 6-ին տեղի ունեցավ Արտասահմանյան գրականության գրադարանի հոբելյանին նվիրված «ԱՊՀ երկրների ազգային գրադարանների գիտահետազոտական գործունեությունը. ինտեգրման հեռանկարները» խորագրով միջազգային կլոր սեղան։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը կլոր սեղան-քննարկմանը մասնակցեց

«Հայաստանի ազգային գրադարանի հրատարակչական գործունեության 85-ամյակը. արդյունքներ և հեռանկարներ»

թեմայով զեկույցով։

Կլոր սեղանի ընթացքում քննարկվցին այն խնդիրները, գիտական հետազոտությունների անցկացման ժամանակակից ձևերը և ուղղությունները, որոնք իրականացնում են ԱՊՀ երկրների Ազգային գրադարանները։ Քննարկվեցին գրականագիտության, գրքի պատմության, տպագիր և թվային կրիչների վրա գրադարանային ֆոնդերի պահպանության, գրադարանավարության, ինֆորմատիկայի, լեզվաբանության, օգտատերերի լսարանի հետազոտության, ինչպես նաև ազգային գրադարանների կողմից հետազոտությունների արդյունքների հրապարակման հարցերին առնչվող ոլորտի ձեռքբերումները։ Քննարկվեցին տարածաշրջանում համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման հեռանկարային մի շարք հարցեր։ Միջազգային կլոր սեղան-քննարկումը ուղեկցվում էր ԱՊՀ երկրների ազգային գրադարանների տպագիր հրատարակությունների ցուցադրությամբ։

Վերադառնալ »