Մասնակցություն «Երեք տասնամյա գործընկերություն ԱՊՀ գրադարանների միջև. ուղենիշներ և զարգացման ռազմավարություններ» համաժողովին

✔Սեպտեմբերի 29-ից 30-ը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Երեք տասնամյա գործընկերություն ԱՊՀ գրադարանների միջև. ուղենիշներ և զարգացման ռազմավարություններ» (”Три десятилетия партнерства библиотек СНГ: ориентиры и стратегии развития”) համաժողովին։
✔Քննարկվել են ԱՊՀ երկրների գրադարանների համագործակցության 30 տարիների անցած ուղին, կատարած աշխատանքները, համատեղ իրականացրած ծրագրերը, ինչպես նաև ուղենշվել են հետագա 5 տարիների ընթացքում կատարվելիք համատեղ աշխատանքները։
✔Աննա Չուլյանը հանդես է եկել «ԱՊՀ երկրների ազգային գրադարանների և Հայաստանի համագործակցության հեռանկարները գիտության և մշակույթի ոլորտում» (”Перспективы сотрудничества в области науки и культуры национальных библиотек стран СНГ и Армении”) զեկույցով։
✔Աշխատանքային հանդիպումներ են կայացել Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Մոլդովայի գրադարանային ոլորտի ներկայացուցիչների հետ, կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀՀ և վերոնշյալ երկրների ազգային գրադարանների գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա ոլորտում առկա խնդիրների արագ լուծման և մշակութային կապերի ամրապնդման համատեքստում։

Վերադառնալ »