Մանկական գրքի պատկերազարդման արվեստը / Գիտելիքի և դպրության օր

 Նոր ուսումնական տարին Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց «Մանկական գրքերի պատկերազարդման արվեստը» թեմայով նկարչության վարպետության դասով։ Տասնյակ մանկական գրքերի նկարազարդող, նկարիչ-դիզայներ Լուսինե ԽանդիլյանЛусине Гевондянян օգնությամբ դպրոցականները կարողացան յուրովի պատկերել իրենց սիրելի հեքիաթների հերոսներին։
Դասին զուգահեռ մեծ ցուցասրահում երեխաները ծանոթացան ինչպես նկարչի աշխատանքներին, այնպես էլ ներկայացված մանկական գրականության ցուցադրությանը։
«Մանկական գրքի պատկերազարդման արվեստը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը հրատարակված նկարազարդ գրքեր` Հակոբ Կոջոյանի, Հրաչյա Ռուխկյանի, Գրիգոր Խանջյանի, Պերճ Սարկիսյանի և այլոց նկարազարդումներով;
Ցուցափեղկերում տեղ էին գտել նաև հայերեն մանկական պատկերազարդ պարբերականներ՝ «Պատանեկան արձագանք», «Ծիծեռնակ», «Կարմիր ծիլեր», «Լուսաբեր», «Աղբյուր» և այլ հետաքրքիր ամսագրեր, որոնք լույս են տեսել դեռևա 1883 թվականից:

Վերադառնալ »