«Մանկական գրականության սպասարկման առանձնահատկությունները»

ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ 

1.      Ի՞նչ է կամքը, ինչպե՞ս է այն դրսևորվում:

2.      Ի՞նչ է մշակույթը, ինչպե՞ս է այն ձևավորվում և ո՞վ է ձևավորում:

3.      Ժնվիև Պաթի մասին ակնարկներ՝ որպես մարդու, ումից կարելի է ոգեշնչվել և գործել:

4.      Ընթերցանության դերի կարևորությունը առողջ և իրական երազներ ունեցող և դրանք իրագործել ձգտող հանրության ստեղծման գործընթացում հիմքեր դնելու գործում։

Բովանդակություն և հանգուցալուծում.

1.      Գրքի գոյության տրամաբանությունը, կարևորությունը, դիրքը տարածական և ժամանակային կոնտինուումի մեջ:

2.      Գիրքը՝ որպես գործիք, մեծահասակի ու երեխայի իրականությունների միջև կամուրջ/աստիճան ստեղծելու համար:

2.1. Մանկական գրքերի ձևային ու բովանդակային զանազանության ներկայացում:

2.2. Ընթերցանության պրոցես.

·         միջավայրի նախապատրաստում

·         գրքերի ընտրություն

·         ընթերցանության մատուցման սկզբունքները

2.3. Որոշ մանկական գրքերի ընթերցում, քննարկում:

2.4. Կերպարներ, առասպելներ, ավանդույթներ, ծեսեր:

3.      Երեխայի ինքնուրույն հանդիպումը գրքի/պատմության հետ: Երեխայի բախումը իրականության հետ:

4.      Միջավայրը՝ որպես մտածողության մեխանիզմի ձևավորման համար հող:

4.1. Ազատություն և ազատ մտածողություն հասկացություններ, երկուսի միջև տարբերակում:

4.2. Ազատ և ռացիոնալ մտածողություն ձևավորելու համար միջավայր և հնարավորություն

5.      Մանկական գրականության մեջ օգտագործված այլաբանությունների և իրականության միջև կապը:

6.      Երեխային գրքի/պատմության տպավորությունները միայնակ վերապրելու և մտքի տարածությունում միայնակ ճանապարհորդելու հնարավորություն տալը:

Վերադառնալ »