Ճանիկ Արամյանի տպարանը Փարիզում

1862թ. վիմագրող, փորագրիչ, գրաձուլիչ, տառեր ստեղծող, տպագրիչ և տպարանատեր Ճանիկ Արամյանը Կ.Պոլսում   աշխատել է իբրև գրաշար, 1846թ.-ին փոխադրվել է Փարիզ, հմտացել տպագրական գործի մեջ: 1859թ.  հիմնել է տպարան և հրատարակել 20-ից ավելի անուն գիրք և մի շարք պարբերականներ:

Նա ստեղծել է նոր տպատառատեսակ` «Արամյան», որն առավել դյուրընթեռնելի է և հեշտ շարվող: 1862թ.  տպարանը տեղափոխել է Մարսել և շարունակել հրատարակչական գործը մինչև 1864 թվականը։ Նա չկարողանալով հոգալ իր Փարիզի տպարանի հրատարակությունների ծախսերը, դադարեցնում է փարիզյան գործունեությունը և իր տպարանով տեղափոխվում Մարսել: Սակայն Մարսելում երկար չի կարողանում մնալ: «Դստերք առաքինիք» և «Ընդարձակ թվաբանություն» գրքերը տպագրելուց հետո 1864թ. գնում է Կ. Պոլիս, որտեղ նրան հաջողվել է նոր տպարան հիմնել, ուր բազմաթիվ գրքեր, ամսագրեր, բազմալեզու բառարաններ և դասագրքեր է տպագրել։

Դասագրքերից մեկը ցուցադրվում է թանգարանում՝ «Դասարան Հայկազն մանկանց», Փարիզ, 1860թ։ Որպես գծանկարիչ՝ Արամյանը կատարել է «Դասարան հայկազն մանկանց» դասագրքի նկարազարդումների մի մասը («Հայկի պատերազմը», «Վահեի մահը», «Տիգրան Բ-ի պատերազմը հռոմեացիների դեմ», «Ավարայրի ճակատամարտը») և այլն։

Գրքի թվային տարբերակն էլ հասանելի է Հայաստանի ազգային գրադարանի «Հայ Գիրք» էլեկտրոնային շտեմարանում՝

https://is.gd/5CPj09

Ճանիկ Արամյանը ծնվել է 1820 թվականին Նիկոմեդիայում (Իզմիթ), ոչ ունևոր ընտանիքում։ Փոքր տարիքում տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ արհեստներ է սովորել և աշխատել է իբրև գրաշար։ 1846 թվականին փոխադրվել է Փարիզ, զբաղվել դերձակությամբ, ապա՝ փորագրությամբ, այնուհետև հմտացել է տպագրական գործի մեջ։ Նպատակ է ունեցել բացել մի նոր տպարան, ստեղծել նոր տառատեսակներ, մոտեցնել եվրոպական տպագրությանը։ Աշակերտել է Փարիզի նշանավոր տպագրիչ Վալտերին։ 1859 թվականին հիմնել տպարան, տպագրել շուրջ 20 անուն գիրք՝ Ստեփան Ոսկանի «Արևմուտքը» և Գ. Այվազովսկու «Մասյաց աղավնին»։ 1854-1862 թվականներին հրատարակել է բազմաթիվ գրքեր։ 1862 թվականից տպագրական գործը շարունակել է Մարսելում, 1864 թվականից՝ Կ. Պոլսում։ Եղել է Կ. Պոլսի արքունի տպարանի տեսուչ։ 1865 թվականից մինչև մահ ապրել և շարունակել է տպագրական գործունեությունը։

Տպագրել է Եզնիկ Կողբացու, Գրիգոր Նարեկացու, Միքայել Նալբանդյանի և այլոց երկերը, պարբերականներ, դասագրքեր։ Ստեղծել է նոր տպատառատեսակ՝ Արամյան, որ առավել գեղեցիկ և դյուրընթեռնելի է և հեշտ շարվող։ Արամյան տառերը մեծ տարածում են գտել և հիմք դարձել հայկական նոր տառատեսակների ստեղծման համար։ Փարիզում Վալտերի տպարանում նոր տպատառատեսակով տպագրել է մի շարք գրքեր։ Ճանիկ Արամյանը Փարիզում տպագրել է 36, Մարսելում` 4, Կ. Պոլսում` 283 գիրք։

Իբրև հրապարակախոս Արամյանը հայտնի է դարձել 1864 թվականին՝ «Պոլոժենիե»–ի շուրջ ծագած բանավեճին մասնակցելով, պաշտպանել է այդ կանոնադրությունը։ Արամյանի անունով հայտնի է «Ընդունելութիւն ընծայի» (1856) երգիծական երկը։

Որպես գծանկարիչ՝ Արամյանը կատարել է «Դասարան հայկազն մանկանց» դասագրքի նկարազարդումների մի մասը («Հայկի պատերազմը», «Վահեի մահը», «Տիգրան Բ-ի պատերազմը հռոմեացիների դեմ», «Ավարայրի ճակատամարտը»)։

Մահացել է 1879 թվականի ապրիլի 16-ին Կ. Պոլսում։