«Հովհաննես Թումանյան. կենսամատենագիտություն (2001-2020)»

📚Հայաստանի ազգային գրադարանը լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. կենսամատենագիտություն (2001-2020)» գիրքը, որը Ազգային գրադարանի Մատենագիտության և գրականագիտության բաժնի կազմած՝ Թումանյանի կենսամատենագիտության երրորդ մասն է:
📖«Հովհաննես Թումանյան. կենսամատենագիտություն (2001-2020)» գիրքն ընդգրկում է նշված երկու տասնամյակում մեծ բանաստեղծի՝ տպագրված ստեղծագործությունները, փոխադրությունները, թարգմանությունները, նամակները, գրաքննադատական հոդվածները, ինչպես նաև նրա կյանքին ու գործունեությանը նվիրված հրապարակումները՝ հայերեն և ռուսերեն:

Վերադառնալ »