“Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում.” վիճակագրական ժողովածուն ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակչական գործունեությունը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները:
Տեղեկատվական նյութերը ժողովածուում դասակարգված են ըստ թեմատիկայի, նպատակային ուղղվածության, լեզուների: Ոչ պարբերականները դասակարգված են նաև ըստ հրատարակիչների և թարգմանության:
Ժողովածուն տեղեկություններ է պարունակում հրատարակչական արտադրանքի հիմնական տեսակների՝ ոչ պարբերական հրատարակությունների (գրքեր ու գրքույկներ, ատենախոսության սեղմագրեր, նոտագրական, քարտեզագրական և պատկերահրատարակություններ) և պարբերական ու շարունակվող հրատարակությունների (լրագրեր, ամսագրեր, ժողովածուներ և տեղեկագրեր) մասին:
Հանրապետությունում հրատարակչական գործունեության արդյունքները ամփոփող ժողովածուում բերված տվյալների հավաստիության ու ամբողջականության աստիճանը պայմանավորված է Հայաստանի ազգային գրապալատում մատենագիտական գրանցման, վիճակագրական հաշվառման և արխիվային պահպանության համար նախատեսված հրատարակությունների պարտադիր օրինակների ստացման ծավալով: Եվ քանի որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս փաստացի չի գործում օրենքը հրատարակությունների պարտադիր անվճար օրինակի ստացման մասին, չեն պահպանվում համապատասխան ստանդարտները հրատարակությունների ելից և թողարկման տվյալների զետեղման մասին, չի սահմանված հրատարակող սուբյեկտների կողմից իրենց արտադրանքի վերաբերյալ պարբերական հաշվետվության որևէ կառուցակարգ՝ ժողովածուում բերված տվյալները հրատարակությունների քանակի առումով թերի են ու ոչ ամբողջական և արտացոլում են լույս տեսած հրատարակչական արտադրանքի ընդհանուր ծավալի 70-75 տոկոսը: Նույն պատճառով մոտ 15-20 տոկոս գրքերի տպաքանակները և տպագրական ծավալները բերված են միջին մեծության, քանի որ այդ հրատարակությունների թողարկման տվյալներում բացակայում են տեղեկությունները տպաքանակի և տպագրական ծավալի մասին:
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
2007 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2007թ.» Վիճակագրական ժողովածու |
2008 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2008թ.» Վիճակագրական ժողովածու |
2009 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2009թ.» Վիճակագրական ժողովածու |
2010 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2010թ.» Վիճակագրական ժողովածու |
2011 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2011թ.» Վիճակագրական ժողովածու |
2012 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2012թ.» Վիճակագրական ժողովածու |
2013 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2013թ.» Վիճակագրական ժողովածու |
2014 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2014թ.» Վիճակագրական ժողովածու |
2015 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2015թ.» Վիճակագրական ժողովածու |
2016 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2016թ.» Վիճակագրական ժողովածու |
2017 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2017թ.» Վիճակագրական ժողովածու |
2018 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2018թ.» Վիճակագրական ժողովածու |
2019 |
«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2019թ.» Վիճակագրական ժողովածու |