Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին

Ազգային գրադարանում կազմակերպվող միջոցառումները հասարակության տարբեր շերտերի և գրադարանի ընթերցողների հետ յուրատեսակ կապի և համագործակցության միջոց են: Գրադարանում տարեկան կազմակերպվում է ավելի քան 100 միջոցառում, որոնց մասին համապատասխան տեղեկատվություն է տրվում մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Գրականության ցուցահանդեսներըթեմատիկ և հոբելյանական, գրքերի շնորհանդեսները, գրական-երաժշտական ցերեկույթները, դասախոսությունները, քննարկումները, մատենագիտական և տեղեկատվական բնույթի տեսությունները հասարակության հուզող խնդիրներին արձագանքելու, նրանց մշակութային և տեղեկատվական պահանջները բավարարելու, գրքային նորույթները հանրությանը և երիտասարդությանը ներկայացնելու ձևեր են: Գրադարանում ավանդական դարձած միջոցառումներ  Ազգային գրադարանի օր  Ազգային գրադարանային շաբաթ  Գրադարանավարի օր  Գրադարանային երեկո Գրադարանում կազմակերպվող միջոցառումները լայն ընդունելություն են գտել հասարակության շրջանում և արժանացել նրա դրվատանքին: Միջոցառումներին նվիրված գրադարանի «Տպավորությունների գրքում» մշակույթի, գիտության, գրականության և այլ բնագավառների նշանավոր անձինք թողել են իրենց գրառումները: Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնին կից 2004 թվականից մինչև 2014 թվականի դեկտեմբեր ամիսը գործել է «Հոգևոր հայրենիք» ամսաթերթը: Ամսաթերթի արխիվը պահպանվում է Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայքէջում` Հոգևոր հայրենիք: Բաժինը 2003-2014 թթ-ին կազմել է ԶԼՄ արձագանքներ տարեգիրքը, որտեղ ընդգրկվել են տարվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով տարածվող այն նյութերը, որոնք վերաբերում են Հայաստանի ազգային գրադարանին: Բաժնի կազմակերպած բոլոր միջոցառումները լուսաբանվել են ‹‹Facebook» սոցիալական ցանցում, https://www.facebook.com/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5% A1%D5%B… գրադարանի կայքէջում՝ www.nla.am համապատասխան լուսանկարներով: