Խմբագրական կազմ՝ Նաղաշ Մարտիրոսյան, Դավիթ Պետրոսյան, Մարիամ Հովսեփյան
Ամփոփումների խմբագիր՝ Զառա Հովհաննիսյան
317 էջից կազմված այս ժողովածուի «Հոդվածներ» բաժնում զետեղված է 28 նյութ, «Ելույթներ» բաժնում՝ 2 նյութ, իսկ «Հաղորդում» բաժնում՝1 նյութ: Նյութերը ժողովածուում դասավորված են ըստ գիտաժողովի ծրագրի հերթականության:
2019 թվականին լրացավ հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի 225-ամյակը: Այս կարևոր հոբելյանի, ինչպես նաև 2019թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից «Ընտանիքի տարի» և Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի կողմից «Հայ մամուլի տարի» հռչակելու առթիվ, նոյեմբերի 28-29-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձեւավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» խորագրով գիտաժողով: Երկօրյա գիտաժողովին զեկույցներով հանդես եկան 42 գիտաշխատողներ՝Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր գիտակրթական և մշակութային հաստատություններից: