ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային գրադարանի սիրելի ընթերցողներ և հետևորդներ. կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը
ս/թ նոյեմբերի10-22-ը ներառյալ դադարեցվում է:

Մինչ բնականոն աշխատանքին վերադառնալը՝ կշարունակենք առցանց պատասխանել ձեր հարցերին, տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային շտեմարանների մասին: Կշարունակենք ձեզ օգնել և ուղղորդել փնտրումների և հասանելի թվայնացված գրականությունից օգտվելու հարցում:

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր այս ընթացքում կցանկանան գրանցվել և ընթերցողական տոմս ձեռք բերել, կարող են օգտվել ընթերցողների առցանց գրանցման ծառայությունից:
Անհրաժեշտ է ընդամենը լրացնել ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտը և ուղարկել ստորև նշված էլ. հասցեին:
nla.circulation@gmail.com

Ընթերցողների Էլեկտրոնային գրանցման հայտաձև
https://is.gd/wUslLj

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում, մինչ գրադարանում ընթերցողների սպասարկում չի իրականացվի, կարող եք ձեզ անհրաժեշտ գրքերը պատվիրել առցանց՝ օրվա ցանկացած պահի:
‼️Սակայն պատվերը ընթերցասրահում կլինի միայն նոյեմբերի 23-ից հետո:

Ազգային գրադարանում իրականացվող գրքերի թվայնացման շնորհիվ ընդլայնվել են սպասարկման շրջանակները: Գրադարանի նորարարություններից է գրքերի օնլայն պատվիրման համակարգը, որը բավականին մեծ արձագանք է ստացել ընթերցողների շրջանում: Այսօր արդեն 200-ից ավել ընթերցողներ ունենք, ովքեր տանից են գիրք պատվիրում:

Ովքեր դեռևս չունեն բացված անձնական էջ համահավաք գրացուցակում, առցանց գիրք պատվիրելու գործառույթից օգտվելու համար կարող են դիմել Ընթերցողական կատալոգների և ընթերցողների գրանցման ենթաբաժին նշված էլ. հասցեով՝
nla.circulation@gmail.com

Ձեզ կտրամադրեն անձնական էջի մուտքի գաղտնագիր- գաղտնաբառ և փոքր ուղեցույց՝ գրքի պատվերն իրականացնելու համար:

Համահավաք գրացուցակ
http://armunicat.nla.am/

Էլեկտրոնային պատվերի ուղեցույց
https://is.gd/1XNmQE

Վերադառնալ »