Հայկական խաչքարի արվեստը

Հայկական խաչքարի արվեստը, խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը 2010 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկում:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարանում «Հուշարձանները խոսում են մեր մասին» խորագրով դասախոսություն կարդաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Սոֆի Բալայան։

-Յուրաքանչյուր մշակույթ ունի այնպիսի յուրահատուկ տարր, որը բնորոշ չէ ոչ մի այլ մշակույթի և որը դառնում է ազգային մշակույթի խորհրդանիշը:- Իր խոսքում նշեց բանախոսը և հավելեց, որ այդպիսի խորհրդանիշը հայկական մշակույթի համար հանդիսանում է խաչքարը, հայկական հուշարձանները, որոնք չկան աշխարհի ոչ մի երկրում:

Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ -ի պաշտոնական կայքը, գոյություն ունեն ավելի քան 50,000 հայկական խաչքարեր, որոնց քանդակները նման չեն միմիանց և նույնիսկ հնարավոր չէ գտնել երկու միանման խաչքար:

#Հուշարձանները_խոսում_են_մեր_մասին
#Հուշարձանների_և_տեսարժան_վայրերի_միջազգային_օր

Վերադառնալ »