ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՒ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺԻ

Հայերեն գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժինը կազմված է երկու ենթաբաժնից՝ Հայերեն գրականության մշակման ենթաբաժին և Պարբերական մամուլի և առարկայական խորագրերի ձևավորման ենթաբաժին:

Բաժինն զբաղվում է գրադարան մուտք գործած հայերեն գրքերի, թերթերի, ամսագրերի, այլ շարունակվող հրատարակությունների, ատենախոսությունների, սեղմագրերի, ոչ գրքային հրատարակությունների մշակմամբ՝ արտացոլելով դրանք ավանդական (թղթային) գրացուցակներում, ինչպես նաև էլեկտրոնային համահավաք գրացուցակում, «Հայ գիրք», «Հայկական շարունակական հրատարակություններ»  էլեկտրոնային շտեմարաններում: Բաժինը վարում է տպագիր արտադրանքի տարբեր տեսակների թղթային այբբենական և կարգային գլխավոր (ծառայողական) և ընթերցողական գրացուցակներ, որոնցում արտացոլված է գրադարանի ողջ հայերեն ֆոնդը: Մասնակցում է «Հայ գիրք» և «Հայկական շարունակական հրատարակություններ» լրիվ տեքստային էլեկտրոնային մատենագիտական շտեմարանների ձևավորմանը: «Հայ գիրք», «Հայկական շարունակական հրատարակություններ» շտեմարաններում և Էլեկտրոնային համահավաք գրացուցակում ստեղծում է նորմատիվ գրառումների բազմալեզու շտեմարան (անձնանունային, թեմատիկ, աշխարհագրական անունների, համընդհանուր անունների և այլն), որոնք հնարավորություն են տալիս մատենագիտական շտեմարաններում, ըստ հեղինակի կամ թեմայի որոնումներ կատարելիս, անկախ այն իրողությունից, թե մատենագիտական շտեմարանում ինչպես է մուտք արված հեղինակը կամ թեման (հայերեն, լատինատառ, կիրիլիցա, կեղծանունով), այդ մուտքի բոլոր տարբերակներով գրառումների համախմբված հայտնաբերման և արտածման: Այդ շտեմարաններից երկուսում կատարում է մատենագիտական գրառման միացում համապատասխանող գրքի թվային պատճենին՝ օգտվողին հնարավորություն տալով առանց գրադարան այցելելու և պատվիրաթերթիկ լրացնելու ընթերցել, ներբեռնել կամ տպել իրեն հետաքրքրող նյութերը: Ապահովում է վերահսկողությունը գրադարանի կառուցվածքային այն ստորաբաժանումների նկատմամբ, որոնց ֆոնդերի գրականության մշակումն ու տպագիր քարտերի առաքումն իրականացնում է:

Ընթերցողների տեղեկատվական պահանջների և բազմակողմանի հետաքրքրությունների բավարարման նպատակով կատարելագործում և խմբագրում է էլեկտրոնային համահավաք և ավանդական ընթերցողական գրացուցակներըը, ինչպես նաև՝ քարտարանները:

Բաժինը զբաղվում է նաև էլեկտրոնային համահավաք գրացուցակի ձևավորմանը մասնակցող գրադարանների կադրերի ուսուցմամբ և վերապատրաստմամբ: