Համագործակցության, գրքափոխանակության և բաժնույթների բաժին

Բաժնույթեերի բաժնի պատմությունը սկսվում է 1928 թվականից: Գրադարանի տնօրեն Երվանդ Թաղիանոսյանը դիմել է Մոսկվայի Պետական գրադարանի ղեկավարությանը’ իրենց ֆոնդերից հայ ընթերցողներին օգտվելու հնարավորություն ընձեռելու համար: 1934 թվականից կապեր են հաստատվել ՍՍՀՄ հանրապետությունների կենտրոնական գրադարանների հետ’ միջգրադարանային բաժնույթի միջոցով: 1969 թվականից ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության կողմից հաստատվել է միջգրադարանային բաժնույթի նոր կանոնադրությունը «ՄԳԱ-ի համապետական միասնական սիստեմի մասին»: 1970թ. տնօրինության և բաժնի աշխատողների ջանքերով ստեղծվել է միջազգային միջգրադարանային բաժնույթը:

2003թ. Մոսկվայի Պետական գրադարանից ստացվել է միջգրադարանային բաժնույթից օգտվելու մասին փաստաթուղթ, որի համաձայն վերականգնվել են միջգրադարանային կապերը ԱՊՀ երկրների հետ: Ներկայում գրադարանի բաժնույթների սպասարկումն իրականացվում է միջգրադարանային, անհատական և ներքին վճարովի բաժնույթների միջոցով: Միջգրադարանային բաժնույթը հնարավորությունն է տալիս տարբեր գրադարանների օգտվելու Հայաստանի ազգային գրադարանի հարուստ գրքային հավաքածուից’ ըստ սահմանված կարգի: Միջգրադարանային բաժնույթից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի մարզային և համայնքային բոլոր գրադարանները, պետական և ոչ պետական բուհերի գրադարանները, այլ հաստատություններ: Վերոնշյալ հաստատությունների հետ կնքվում է պայմանագիր 1 տարի ժամկետով, տարեկան մինչև 20.000 դրամ սակագնով: Միջգրադարանային բաժնույթով բաժանորդին տրամադրվում է 10 միավոր գիրք, 1 ամիս ժամկետով: Միջազգային բաժնույթի միջոցով Հայաստանի Հանրապետության գրադարաններում բացակայող գրքերը պատվիրվում և ստացվում են այլ երկրների գրադարաններից: Անհատական բաժնույթից կարող են օգտվել գրադարանի ընթերցողները: Անհատական բաժնույթից օգտվելու թույլտվությունը տրվում է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի կողմից ընթերցողի գրավոր դիմումի հիման վրա: Թույլտվություն ստացած յուրաքանչյուր բաժանորդի հետ կնքվում է պայմանագիր: Անհատական բաժնույթից օգտվելու համար բաժանորդը պարտավոր է 1 տարվա համար վճարել 10.000 դրամ, 6 ամսվա համար 6000 դրամ, 3 ամսվա համար 3000 դրամ, մեկ ամսվա համար 1500 դրամ: Բաժնույթով միաժամանակ կարելի է զբաղեցնել ոչ ավել, քան 2 գիրք, յուրաքանչյուրը 15 օր ժամկետով: Անհատական, միջգրադարանային և ներքին բաժնույթով չեն տրվում լրագրերը, հին հրատարակությունները (մինչև 1925 թվականը), տեղեկատու հրատարակությունները, հանրագիտարանները,բառարանները, ատենախոսությունները, գլխավոր գրապահոցի միակ օրինակները, ինչպես նաև վերատպությունները,գծագրեր պարունակող գրքերն ու ոչ գրքային հրատարակությունները: Բաժնի ծառայությունները հասանելի են հետևյալ էլեկտրոնային հասցեին edd@nla.am