Հակոբ Մնձուրի-135

✔Հոկտեմբերի 16-ին լրանում է արևմտահայ գրող, անվանի արձակագիր Հակոբ Մնձուրու ծննդյան 135-ամյակը։
Հայաստանի ազգային գրադարանի Սպասարկման բաժնի Գիտական և ընթացիկ մամուլի ընթերցասրահի աշխատակիցները մեծ ցուցասրահում կազմակերպել են գրականության ցուցադրություն։
☑Ցուցահանդեսը բաց կլինի երկու շաբաթ:
📚Ցուցադրվող գրականությանը կարող եք ծանոթանալ նաև առցանց։
📓Մնձուրու առաջին պատմվածքը՝ «Հարս ու կեսուր», լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում , հիմնականում՝ պոլսահայ, տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։
📓Նրա հուշերը ո՛չ ինքնակենսագրական են, ո՛չ վեպ կամ պատմվածք, ո՛չ էլ պատահական տետրերում լրացված հուշեր: Մնձուրին իր կյանքի փիլիսոփայությանը բնորոշ ոճով իր մանկությունն ու երիտասարդությունը, հասուն տարիքում վերակենդանացնում է իր հիշողության մեջ` գրառելով որպես վավերագրական հատվածներ:

Վերադառնալ »