Կինը ֆրանսիական իմպրեսիոնիզմում

🎨🖌Վառ գույներ, կենցաղային տեսարաններ, բաց տեսարաններ և, ամենակարևորը, լույսի ճշգրիտ նկարագրություն… Սա արվեստի ամենահայտնի ուղղություններից մեկը հակիրճ նկարագրությունն է: Իմպրեսիոնիզմն առաջացել է Ֆրանսիայում, 19-րդ դարի կեսերին:

🖼Նախքան իմպրեսիոնիզմի առաջացումը, նկարիչները նատյուրմորտները, դիմանկարները և նույնիսկ բնանկարները սովորաբար ստեղծում էին իրենց արվեստանոցներում:
Առաջին իմպրեսիոնիստները կոտրեցին ավանդական կանոնները և բառացիորեն դուրս եկան դաշտ, սկսեցին ստեղծագործել բաց երկնքի տակ` ստեղծելով ժամանակակից կյանքի իրատեսական տեսարաններ:

Թեև սկզբում իմպրեսիոնիզմը խիստ քննադատության էր ենթարկվում, սակայն շուտով այն իր կայուն տեղը գրավեց երաժշտության և գրականության մեջ նույնպես:

Սպասարկման բաժնի նախաձեռնությամբ, Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, այսօր արվեստաբան Գայանե Պողոսյանը ներկայացրեց Կինն իմպրեսիոնիստական արվեստում. Ֆրանսիա, 19-րդ դար» թեմայով զեկուցում։
Հետաքրքիր և բովանդակ ներկայացվեց Էդուարդ Մանեի, Էդգար Դեգայի, Կլոդ Մոնեի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Բերտա Մորիզոյի, Էվա Գոնսալեսի, Մարի Քեսեթի և իհարկե հայ իմպրեսիոնիստ նկարիչներ Էդգար Շահինի և Եղիշե Թադևոսյանի գործերը։

Վերադառնալ »