Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը ՀԱԳ-ում

Աշխատանքային այցով Հայաստանի ազգային գրադարանում էր Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը։
Գրադարանում շրջայցի ընթացքում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն տիկին Աննա Չուլյանը դեսպանին ներկայացրեց գրադարանի առաքելությունն ու գործունեությունը։ Քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները, գրադարանային ոլորտին վերաբերող մի շարք արդիական հարցեր։
Հատուկ անդրադարձ կատարվեց գրադարանի Ընդհանուր ընթերցասրահում գործող արտասահմանյան գրականության անկյուններին, ինչն էլ հիմք դարձավ քննարկման՝ համատեղ միջոցառումների իրականացման և Ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահում լեհական գրականության անկյան ստեղծման վերաբերյալ։
Պարոն դեսպանը բարձր գնահատեց գրադարանի աշխատանքը և ՀԱԳ-ին նվիրեց նոր գրքեր, որոնք կհամալրեն գրադարանի լեհական գրականության ֆոնդը։ Լեհաստանի Հանրապետության Սահմանադրության 230-ամյակի առթիվ դեսպանը գրադարանին նվիրեց նաև «The Constitution of May 3, 1791» գիրքը՝ ի նշան հայ-լեհական մշակութային կապերի հետագա ու շարունակական ամրապնդմանը։

Վերադառնալ »