«Ինչպես կատարել ճիշտ փնտրում Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում»

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում
#Սեմինար_գրադարանավարների_համար

🖥Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները:
Համահավաք գրացուցակն ունի փնտրման 3 աշխատակարգ՝ սովորական, խորացված և փնտրում ըստ օժանդակ շտեմարանների։
📌Սովորական փնտրում: Գրադարանի գրացուցակ տողում հավաքում եք տեքստը և, իրականացնում որոնումը: Փնտրման արդյունքներն ավելի ստույգ դարձնելու համար, կարող եք Գրադարանի գրացուցակ բացվող ընտրացանկից ընտրել հեղինակ կամ վերնագիր կամ ISBN և այլն:

📌Խորացված փնտրում։ Այս աշխատակարգում փնտրումը հնարավոր է ըստ բանալի բառերի, ըստ նյութի տեսակի, ըստ հրատարակման տարեթվի տիրույթի, ըստ լսարանի, ըստ բովանդակության, ըստ ձևաչափի, ըստ լեզվի և այլն:

📌Հեղինակավոր գրառումներով փնտրում։ ԷՀԳ-ն ունի նաև օժանդակ շտեմարաններ՝ անձնանունների, առարկայական խորագրերի, տեղանունների, կազմակերպությունների անունների և այլն: Օժանդակ շտեմարաններով փնտրումը իրականացվում է Հեղինակավոր գրառումների ընտրացանկից, ընտրելով համապատասխան գրառման տեսակը՝ Անձնանունային, Առարկայական խորագիր, Տեղանուններ, Համընդհանուր վերնագիր, Ժամանակագրական բաժանում:

Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում այսօր Սպասարկման բաժնի աշխատակից Տաթևիկ Թամազյանը ներկայացրեց զեկուցում՝ «Ինչպես կատարել ճիշտ փնտրում Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում» թեմայով։

Վերադառնալ »